«Մերժել ու մոռանալ հունանիզմը,պոպուլիզմն ու դեմագոգիան».Անդրանիկ Թևանյան

Մերժել ու մոռանալ Նաիրի Հունանյանին

Կա՞ արդյոք ապստամբության իրավունք։ Լեգիտի՞մ է արդյոք իշխանության դեմ զինված պայքարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հարցերի պատասխանները, փիլիսոփայական հարթությունից զատ, պետք է դիտարկել նաև իրավական հարթության մեջ։

Նորանկախ Հայաստանի բոլոր սահմանադրությունները մերժել են ապստամբության իրավունքը և արգելք դրել իշխանության դեմ զինված պայքար մղելու վրա։

Մեր սահմանադրությունները նշել են նաև իշխանության աղբյուրի մասին ու սահմանել իշխանության ձևավորման կարգը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սահմանադրության տառի և ոգու խզումն առաջացել է այն պահից, երբ քաղաքացու ընտրական ձայնի իրավունքը, սեփականաշնորհման վաուչերի պես, գցել է իր արժեքը։

Մեզ մոտ ապստամբելու իրավունքի և զինված պայքար մղելու հարցերում կա երկակի ստանդարտների կիրառում։ Մի դեպքում ապստամբողին համարում են հանցագործ, իսկ մյուս դեպքում՝ հերոս։ Թեև Քրեական օրենսգիրքը երկուսին էլ նույն գնահատականն է տալիս։

Եթե ապստամբելու իրավունքը լեգիտիմ է, և կարելի է զինված պայքար մղել իշխանության դեմ, ապա պետք է անհապաղ ազատ արձակել Նաիրի Հունանյանին։ Բայց այդ դեպքում պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանը դառնալու է հետամնաց երկրներին ներհատուկ հիվանդություններով պետություն ու հիշեցնելու է 15 տարի քաղաքացիական պատերազմի մեջ թաղված Լիբանանը։

Մենք ռեսուրս չունենք իրար միս ուտելու, ինչպես նաև չունենք ռեսուրս լճացած երկիր ունենալու։

Հայաստանում քաղաքական պայքարի հիմքում սեփականության լեգիտիմության հարցն է։ Սեփականության վերաբաշխման ուրվականը ցեցի պես քայքայում է մեր պետությունը։ Այս հարցին ֆունդամենտալ լուծում է պետք տալ՝ կիրառելով ներման, համերաշխության հաստատման, հանրային լայն երկխոսության, սեփականության լեգիտիմացման ու սոցիալական պատասխանատվության մեխանիզմները։

Նեոբոլշևիզմը հակացուցված է Հայաստանին, և դրա կիրառումը պետական դավաճանությանը համարժեք քայլ է։

Ամեն դեպքում, պետք է խնդիրը ֆիքսել ու պետականամետ լուծումներ գտնել։ Այստեղ մտավոր աշխատանք է պետք, այլ ոչ թե ամբոխավարություն։

Քանի դեռ կա հարուստների ու աղքատների միջև մեծ անդունդ, և Ջինի գործակիցը խփում է բոլոր ռեկորդները, միշտ էլ կգտնվեն դրսից կառավարվող արկածախնդիրներ և ազնիվ քյալլագյոզներ, որոնք կկարծեն, որ գործում են հանուն հայրենիքի՝ Երևանի կենտրոնը Բեյրութի կամ Ռաքքայի վերածելով։ Կգտնվեն նաև դեմագոգներ, որոնք կասեն, թե բա՝ ձեզ թալանում են օլիգարխները, և եթե իրենք գան իշխանության, ապա փողերը նրանցից վերցնելու են ու բաժանեն աղքատներին։

Այդ հետո աղքատները կպարզեն, որ դեմագոգները իշխանության գալով՝ օլիգարխներին հռչակել են սեփականատերեր՝ մինչ այդ «բարեգործական» ռեկետի ենթարկելով նրանց, իսկ իրենք ինչպես աղքատ կային, այնպես էլ մնացել են կամ ավելի աղքատացել։

Մի խոսքով, եթե ուզում ենք արդիական պետություն դառնալ, պետք է մոռանանք ու մերժենք Նաիրի Հունանյանին ու հունանյանիզմը։ Նաև՝ պոպուլիզմն ու դեմագոգիան։

Քաղաքագետ   Անդրանիկ Թևանյանի ֆեսյբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով