Մենք պուպուշ ենք, դատարանները՝ չէ. ԱԺ նախագահի քավորը բողոքել է.«Իրավունք»

Загрузка...

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտա­կան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրերս հանդիպել է Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքա­կան երկխոսության եւ սահմանադ­րական գործընթացների փորձագետ քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով՝ վերջինս ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրա­վական հիմնախնդիրները։ Եվ այստեղ էլ Վ. Վարդանյանը բացել է բողոքի տոպրակն ու ամեն կերպ փորձել եվրոպացիներին հաս­կացնել, թե իրենք պուպուշ են, դատարաննե­րը՝ չէ։

Վ. Վարդանյանը, մասնավորապես, նշել է, թե այսպես ասած, թավշյա հեղափոխու­թյունից հետո, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են եւ թույլ չեն տալու որեւէ մի­ջամտություն դատարանների գործունեու­թյանը։ Միեւնույն ժամանակ, նշել է, թե դա­տական իշխանության անկախություն նշա­նակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլ, նախեւառաջ, որևէ արտաքին միջամտությունից, ապա հավելել. «Ցավոք, դեռ դատական համա­կարգում նկատվում են արատա­վոր ավանդույթներ, եւ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադ­րանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ»։

Վլադիմիր Վարդա­նյանը նշել է, որ միջազգային գոր­ծընկերների կարծիքով՝ գործադի­րում եւ օրենսդիրում դրական տեղա­շարժերը նկատելի են, իսկ դատական հա­մակարգում դրական փոփոխությունները ոչ այդքան առերեւույթ են։ Իսկ թե ո՞ր միջազ­գային գործընկերներն են նման կարծիք հայտնել, երբ Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցում ճիշտ հակառակն է ասված, դժվար է ասել։ Դժվար է ասել նաեւ, թե արդյոք եվրոպացիները կուտը կերել են, եւ արդյոք այն կարգի չեն տիրապետում իրավիճակին, որ տեղյակ չեն դատարաննե­րի գործունեության նկատմամբ իշխանու­թյան միջամտությանն ամենաուղիղ փորձե­րի մասին՝ սկսած զանգերով արդարադա­տությունից մինչեւ դատարանների ելումուտերի շրջափակում։

Առավել մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...