Մենք չենք աջակցել հեղափոխությանը, որ իշխանությունը մերժի Ստամբուլյան կոնվենցիան. Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը նախազգուշացնում է Փաշինյանին

Ինչպես հայտնի է, աշնանը իշխանությունները ստիպված կլինեն  որոշեն, թե  ԱԺ-ն վավերացնելո՞ւ է Ստամբուլյան կոնվենցիան  ինչպես արել  են եվրոպական 34 պետություններ, թե այնուամենայնիվ, Հայաստանը չի վավերացնի այդ կոնվենցիան այնպես,  ինչպես այն մերժեցին եվրոպական 11 երկրները:

Շատերն այսօր գուշակում են, թե ի վերջո ինչպիսին է լինելու Փաշինյանի դիրքորոշումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարող ենք կանխագուշակել, որ Փաշինյանն այս հարցում դեռ չունի կոնկրետ տեսակետ:Ոչ այն պատճառով, որ կողմնորոշված չէ, այլ  Փաշինյանն այս հարցում, ինչպես նաև  մյուս շատ հարցերում, կայուն պատկերացում չունի: Նա կողմնորոշվելու է այս հարցի շուրջ բանավեճի լայքերի և դիսլայքերի  ստացած հարաբերությունների արդյունքներից:

Իսկ մինչ այդ «Իմ քայլը» դաշինքին «վերևից» խնդրել են այս հարցի վերաբերյալ  շատ չծավալվել:

Բայց արի ու տես, որ կուսակցության շարքերում հերթական ճեղքն արձանագրվեց: ԱԺ-ի  «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը կրկին խառնեց  շեֆի բոլոր ծրագրերը: Նա այսօր հայտարարեց, որ ԱԺ-ն չպետք է վավերացնի այդ կոնվենցիան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սոֆյայի այս քայլը խիստ վրդովվեցրել է ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին.  այստեղ կարծում են, որ  Հովսեփյանի այս քայլը կարող է վարակիչ դառնալ իշխող ուժի մյուս անդամների համար:

Դրա համար էլ այս համայնքի ծանր հրետանի՝ հայտնի տրանսգենդեր  Լիլիթ Մարտիրոսյանն, ի պատասխան Սոֆյայի հայտարարությանը սպառնող հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ «իրենք հեղափոխությանը աջակցել են ոչ այն բանի համար, որ հեղափոխական իշխանությունը  մերժի Ստամբուլյան կոնվենցիան»:

Փաստացի տրանսգենդեր Լիլիթը պատասխանում էր ոչ այնքան Սոֆյային, որքան Փաշինյանին՝ նշելով, որ հակառակ դեպքում իրենք կվերանայեն իրենց դիրքորոշումը այս իշխանությանը աջակցելու հարցում:

Սա , ըստ այդ շրջանակների տեսանկյունի, կլինի «հետքայլ հեղափոխությունից »: Իրենց համար հեղափոխությունը հենց այդ կոնվենցիայի վավերացումն է, որովհետև «հակահեղափոխական են» բոլոր հոմոֆոբիայով տառապող քաղաքացիները, իսկ դրանք այսօր Հայաստանում մեծամասնություն են կազմում:

Ինչպես վավերացնել այդ կոնվենցիան, և միաժամանակ չվիրավորել «հպարտ, բայց հոմոֆոբ  հանրությանը», ովքեր դեռ հույսը չեն կորցրել Փաշինյանից: Ահա այս երկընտրանքի առաջ է կանգնելու Փաշինյանը այս աշնանը: Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Փաշինյանը նրա աջակիցների բազան կնվազի: Քանզի նա հեղափոխության ժամանակ այնքան բան է խոստացել, որ դրա տակից  դժվար թե կարողանա դուրս գալ:

Այս հարցը, գլխավորներից չէ, քանի որ  ֆոնային բնույթ ունի, սակայն  ուղղենիշ է լինելու , թե ի վերջո ինչ սահմանների տիրույթում է ձևավորվելու Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական գործչի արժեհամակարգային պատկերացումնները:

Սա է իրականությունը:

Աղբյուրը`zham.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով