Մեկ տարվա մեջ «սիրուն աղջկա» շրջագայությունների համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 միլիոն դրամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին կլրանա ՀՀ քա­ղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման կամ, ավելի ճիշտ՝ պետբյուջեի հաշվին գործուղումների մեկ տարին:

Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյան շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի:

ՔԱԿ նախագահի գործուղումնե­րում ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ նա իր պաշտոնա­վարման մեկ տարվա ընթացքում չի մասնակցել ԵԱՏՄ որևէ նիստի, փոխարենը հասցրել է 3 անգամ լինել Բրյուսելում և 2 անգամ՝ Ֆրանսիայում:

Մեր ունեցած տեղեկություննե­րով՝ նա անգամ հասցրել է «անսալ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կո­չին, այն է՝ Ամանորին չբացակայել երկրից, և իր վաստակած հանգիստն է վայելել Կոպենհագենում: Սակայն այդ նույն կոչին չենթարկվող մի քա­նի այլ պաշտոնյաներ կորցրին իրենց աշխատանքը:

Ինչևէ, չշեղվելով թեմայից, նշենք, որ առաջիկայում ևս մեկ գործուղում է սպասվում Տաթևիկին. հուլիսի 17-19-ը նախատեսվում է հանդիպում «Ավիակոմպանիա ԱԶԻՄՈՒՏ» բաժնետիրական ընկե­րության ներկայացուցիչների հետ: Հետաքրքիր է, թե Ռևազյանն այս անգամ ինչ արդյունքներով կվերա­դառնա հերթական գործուղումից…

Զուտ որպես փաստ՝ Տաթևիկի նախորդ գործուղումների արձա­նագրած ցուցանիշները. չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, որոնց հետ հանդիպումների ժա­մանակ Ռևազյան ներդնում է իր բանակցելու գերբնական կա­րողությունները, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծ­վել հայկական ավիափոխադրող և այլն, և այլն:

Սակայն մենք ունենք մեկ ուրիշ փաստ ևս. պե­տական բյուջեից բավականին կլոր գումար է հատկացվել չապահովված արդյունքների դիմաց, այսինքն՝ հա­նուն ոչնչի:

Բայց գուցե պետք է Ռևազյանի պես լավատես գտնվել և սպասել իր շրջագայությունների արդյունքներին, որոնք կիրականանան շատ շուտով՝ 15 տարուց: Եվ գուցե ճիշտ էր էդմոն Մարուքյանը, ով ՔԱԿ նախագահի որպես միակ առավելություն նշեց նրա սիրուն ադջիկ լինելը…

*ՀՀ քաղաքացիական ավիա­ցիայի կոմիտեի գործուղման ավիա­տոմսերի գների մասին տեղե­կատվության աղբյուր հանդիսացել է https://www.govtravel.am/report/ կայքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչների. lurer.com

26.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով