Մեզանից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել .Սերժ Սարգսյան «Հրապարակ»

Այսօր ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետ միասին շրջում են Արագածոտնի մարզում։ Հարցին, թե հետևում է Արցախի հարցով զարգացումներին, Սարգսյանը պատասխանեց, որ այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ՝ «թող շոգերը անցնի, նոր»,- ասաց նա։

«Շնորհավորում եմ բոլորիդ և բոլորիդ մաղթում եմ, որպեսզի ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Գիտեք՝ մեզնից շատերը իրենց դնում են գիտունիկի տեղ և փորձում են Սահմանադրությունը մեկնաբանել, ինչ կա, մեզ համար պարտադիր օրենք է»,- ասաց Սարգսյանը՝ խոսելով Սահմանադրության վերաբերյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով