Մանվել Գրիգորյանը դատական նիստին մասնակցում է թթվածնային սարքով.yerevan.today

Հուլիսի 2-ին մեկնարկել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Մանվել Գրիգորյանը բժշկի ուղեկցությամբ մասնակցում է նիստին, նրան միացված է թթվածնային սարք։

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ «Նաիրի ԲԿ»-ում Մանվել Գրիգորյանին բուժող բժիշկների կոնսիլիում է կազմակերպվել, ինչի եզրակացությամբ Գրիգորյանի մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մանվել Գրիգորյանը 24 ժամ բժշկական օգնության կարիք ունի, թթվածնի կարիք ունի, քրոնիկ երիկամային հիվանդություն ունի՝ երկրորդ աստիճանի, քաղցկեղ, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, բացի այդ հիվանդի մոտ գանգրենա է առաջանում»,-ասաց Բաղդասարյանը՝ դատարանին միջնորդելով խափանման միջոց կալանավորումը փոփոխել, իսկ դրա անհնարինության դեպքում նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել գրավը՝ 10 մլն դրամի չափով:

Մեղադրող դատախազը պաշտպանի միջնորդությանը մի շարք հակափաստարկներ ներկայացրեց, ասելով, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի 1 ժամից:

Հիշեցնենք, որ  Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով