«Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը».Հռիփսիմե Ջեբեջյան

Հռիփսիմե Ջեբեջյանի  հրապարակումը.

«Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բաձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց,թե բա՝ մյուսին պահի։ Էդ ընթացքում մի կին սկսեց հուզվել՝ վաայ, պորտմանս չկա, բժշկի էի գնում։

Ի՞նչ պիտի անի այս դեպքում միջին վիճակագրական քաղաքացին։ Երրորդ ընկերոջը նկարեցի ու իջեցրի տրանսպորտից, տուժածն էլ հետս։ Զանգեցի ոստիկանություն։ Ջեպկիրն արագ զանգեց ընկերներին, որ պորտմանը բերեն հետ տան։ Ընթացքում սպառնում էր հեռախոսս ջարդել, բողոքում էր, թե յանի ինչի՞ եմ հասնելու, գործ տվող եմ, էս եմ, էն եմ, հայհոյում, սպառնում։

Ապշել էի, որ անցորդները, կանգառի մարդիկ դիտորդի նման զուտ որպես թատրոն նայում էին, չէին խառնվում։

Մինչ ոստիկանները կգային, ջեպկիրի ընկերը բերեց կնոջ դրամապանակը հետ տվեց։ Փողոցում մարդիկ սկսեցին ինձ ծափ տալ, հերոս ասել…  Ես հերոս չեմ, ՀՀ քաղաքացի եմ, որը չի ուզում հանցագործների հետ ապրել նույն տեղում, իմ երեխաները չպետք է ապրեն էսպիսի անտարբեր, արատավոր հասարակությունում, որտեղ ուրիշի ցավը քո ցավը չի։

Հ. Գ. Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը»։

Հաղորդում հանցագործության մասին.Մարինա Խաչատրյան

24.07.2020

«Լավ վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ իր խաղաղասրական կոչերով».Անի Կաղինյան

25.07.2020

«ՀՀ հպաաաարտ քաղաքացին համբուրում էր մի ուրիշ ոչ պակաս հպաաաարտ քաղաքացու հետույքը».Նարեկ Մալյան

25.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մի քիչ ավելի գրագետ լիներ՝ Նիկոլ Փաշինյանը համալսարան չէր ընդունվի

24.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով