Հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից է, 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանն է

Մանրամասն `SHAMSHYAN.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով