ՀՅԴ-ն քաղաքական նոր շրջափուլ է սկսում.«Փաստ»

«Փաստ» թերթի՝ ՀՅԴ-ական աղբյուրի փոխանցմամբ, Հայ Յե­ղափոխական դաշնակցությունը ակտիվ քաղաքական կոնսուլ­տացիաներից հետո հաջորդ փուլում սկսելու է հանրային լայն քննարկումներ, որոնք կայանալու են մարզերում։

Նախատե­սում են նաև քաղաքական լուրջ կոնֆերանսներ կազմակերպել Ծաղկաձորում, Ջերմուկում և Դիլիջանում, որոնց կհրավիրվեն փորձագիտական սեգմենտի ներկայացուցիչներ ու նեղ ոլորտային մասնագետներ (քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, մեդիափորձագետներ, ՏՏ ոլոր­տի ներկայացուցիչներ և այլն), որպեսզի վերլուծեն և գնահա­տականներ տան ՀՀ-ում ընթացող զարգացումների վերաբե­րյալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկությունների համաձայն՝ այսպիսի ակտիվ քննար­կումներից հետո կուսակցությունը հանդես է գալու բովանդա­կային հայտարարությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով