ՀՀ ոստիկանությունը անդրադարձել է Երևանի ավագանու անդամի հրապարակմանը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հրապարակմանը, որ վերաբերում էր ոստիկանության գործողություններին Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում: Ոստիկանությունը պարզաբանել է. «Ֆեյսբուքյան օգտատեր Թեհմինա Վարդանյանը իր էջում կրկին հրապարակել է գրառում՝ Արաբկիր վարչական շրջանի շենքերից մեկում ոստիկանության ծառայողների իբրև ապօրինի գործունեության և լիազորությունների սահմանազանցման վերաբերյալ:

Այս առթիվ ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է` չհրապարակելով բնակարանի հասցեն, դրա սեփականատիրոջ, ինչպես նաև այնտեղ առանց օրինական հիմքերի գտնվող անձանց անձնական տվյալները, հարկ ենք համարում պարզաբանել ոստիկանների գործողությունների վերաբերյալ ոչ պրոֆեսիոնալ, առաջին հերթին՝ իրավական հարթությունում և գործի փաստական հանգամանքների հետ աղերս չունեցող ապատեղեկատվությունը: Կոնկրետ դեպքում, ղեկավարվելով գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 10.05.2007թ. թիվ 797-Ն որոշման պահանջներով, ոստիկանության ծառայողները, անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումի, այնուհետև՝ սահմանված կարգով տրված լիազորագրի համաձայն պարզել են գույքի տարածքում անձանց բնակության օրինական հիմքերի բացակայությունը և տրամադրել ողջամիտ ժամկետ ներխուժումը կամովին վերացնելու համար, մինչդեռ վերջիններս փաստացի չեն կատարել ոստիկանության օրինական պահանջները և հրաժարվել են ազատել գույքի տարածքը: Ի դեպ, նշված գործողությունների ընթացքը սահմանված կարգով փաստաթղթավորվել է, իսկ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողների վարչարարության իրավաչափությունը ստուգվել է վերադասության կարգով ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված վարչական բողոքի հիման վրա հարուցված վարույթի շրջանակում: Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե վտարում կարող էր արվել միայն դատարանի վճռի հիման վրա՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից, ապա պարզաբանում ենք, որ դատական կարգով վտարումը և ներխուժման վերացումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված երկու ինքնուրույն և միմյանց չբացառող իրավական ռեժիմներ (իրավական գործիքներ) են, որոնց ընտրությունը օրենսդրությամբ վերապահված է գույքի օրինական տիրապետողին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առաջին դեպքում խոսքը գնում է հայցային վարույթի կարգով դատարան ներկայացվող վտարման պահանջի, իսկ երկրորդ դեպքում՝ ներխուժումը վերացնելու նպատակով ոստիկանությանն ուղղակիորեն (արտադատական կարգով) լիազորելու գույքի օրինական տիրապետողի իրավունքի մասին:

Հաստատապես հորդորում ենք զերծ մնալ ոստիկանության գործողություններին իրավական դաշտում անհիմն և հուզական գնահատականներ տալուց, և վերջնական եզրահանգումներ կատարել միայն ոլորտի օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո»:

Տեսանյութ `

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով