Հիշո՞ւմ եք, չէ, թե որոշ ժամանակ առաջ ոնց էին մարդիկ բողոքում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ քարկոծում էր կուտակային կենսաթոշակային համակարգը

Հիշո՞ւմ եք, չէ, թե որոշ ժամանակ առաջ ոնց էին մարդիկ բողոքում, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ քարկոծում էր կուտակային կենսաթոշակային համակարգը, տեսախցիկների միջոցով վարորդներին տուգանելու պրակտիկան։ Դա բավական չէ՝ Փաշինյանը Աժ ամբիոնից Ռուսաստանին մեղադրում էր Հայաստանի դեմ դավադիր պատերազմ հրահրելու մեջ։

Իսկ հիմա, երբ Փաշինյանը իշխանության ղեկին է հայտնվել, կուտակային համակարգը այնպիսի հարթ ձևով անցավ, որ այսօր ոչ մեկ էլ չի հիշում դրա մասին, տեսախցիկների թիվն ավելացավ, սակայն ձայն հանող չկա, Ռուսաստանի հետ խնդրահարույց հարաբերություններն էլ դարձան փայլուն։ Բացի այդ Փաշինյանի խոստացած հսկայածավալ ներդրումները այդպես էլ մնացին կրակոց դատարկ օդում, սական ծպտուն հանող չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա նրանից է, որ լրտատվական դաշտում բլոկադայի են ենթարկվում իրական խնդիրների բարձրաձայնումը, իսկ դրա փոխարեն դաշտ են նետում կեղծ օրակարգեր, թե այս կամ այն օլիգարխին բռնեցին-թողեցին, միֆական գումարներ լցվեցին բյուջե, օրհներգը պիտի փոխել, վեթինգ են սկսում և այլն։ Ու այս պայմաններում ժողովրդի աչքերը բացող չկա, ժողովրդին քթից բռնած ման են ածում վերևից և ծիծաղում ՀՀ քաղաքացիների վրա, ում ներշնչել են, որ աղքատությունը իրենց գլուխների մեջ է։

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով