Հերթական «ջուրպղտորոցին» Արցախում. «հեսա սրանք էս տարածքները հանձնելու են».«Փաստ»

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը բացահայտ աջակցում են Սամվել Բաբայանի՝ Արցախում ծավալած քաղաքական գործընթացներին։ Նրանք նախկինում էլ այդ մասին չեն թաքցրել:

Քանի որ Պետրոսյանը Արցախյան պատերազմի տարիներին եղել է Քարվաճառի գնդի հրամանատարը, իսկ ներկայումս Քարվաճառում են գտնվում իր նախկին գնդի զինվորներից ոմանք, նրանք այժմ իրենց աշխատանքները կենտրոնացրել են այդ ուղղությամբ, ի դեպ՝ փորձում են ազդեցություն ունենալ նաեւ Քարվաճառում ծառայող զինծառայողների վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Քարվաճառում բնակչության շրջանում տարածված լուրերի՝ Պետրոսյանն ու Մելքոնյանը փորձում են անգամ ահաբեկել եւ սպառնալիքների միջոցով մարդկանց ակտիվացնել։

«Փաստ» թերթի՝ Արցախից ստացած տեղեկությունների համաձայն, նրանք հիմնականում իրենց խոսքում նշում են, թե «եկել եք, ստեղ ապրում եք, բայց հեսա սրանք էս տարածքները հանձնելու են», նաեւ հայտարարում են, որ միայն Բաբայանը կարող է կանխել «հողերի հանձնման» գործընթացը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով