Հետընթաց դեպի համաճարակների դարաշրջան

Մեր Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, բայց վայելել նրա գեղեցկությունն օրեցօր մեծացող աղբակույտերի կողքին՝ պարզապես անհնար է: Ամբողջ աշխարհը այսօր գնում է դեպի քաղաքակրթություն, իսկ մենք հետ ենք գնում դեպի համաճարակների դարաշրջան: Աղբակույտերի մեջ լինում են բազմաթիվ վտանգավոր նյութեր, որոնց քայքայման և այրման արգասիքները կարող են առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման և քաղցկեղը: Ինչպես գիտենք, մեր տնային տնտեսուհիները աղբը մեծամասամբ հավաքում են պոլիէթիլենային տոպրակների մեջ: Դրանք չեն քայքայվում, ուստի անընդհատ աղտոտում են միջավայրը:

Շոգ եղանակին, երբ օդի ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է, աղբի նեխման գործընթացը արագանում է: Իսկ երբ երեկոյան ժամերին ուժգին քամիներ են լինում, քամու միջոցով տարածվում է նեխմամբ պայմանավորված գարշահոտությունը, և օդում առաջացած ծծմբաջրածինը և ամիակը նույնիսկ փոքր կոնցենտրացիայի դեպքում կարող են գրգռիչ ազդեցություն ունենալ շնչառական ուղիների և աչքերի լորձաթաղանթի վրա՝ խրոնիկ թոք-սրտային հիվանդությունների ընթացքը ծանրացնելով:
Էլ չենք խոսում , որ կուտակված աղբի կողքին վխտում են կրծողները, միջատները, կենդանիները (շուն, կատու), որոնք տարբեր վարակիչ հիվանդությունների կրողներ կամ տարածողներ են:
Եվ ահա այսօր մեր քաղաքը կանգնած է այս վտանգի առաջ: Եվ ո՞վ է պատասխանատու այս վիճակին, այդպես էլ ոչ մի պատկան մարմնից պատասխան չի լսվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարացելսուս ՀԿ -ի նախագահ   Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով