«Հեղափոխություն»-ը ի՞նչի համար էր, մառացա՞ք.Հայկ Կիսեբլյան

 

Այսօր երբ Երևանում բոլորի ուշք ու միտքը Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն է, վարչապետի և նրա աղջկա սելֆիները և այն, որ Հայաստանում կենսաթոշակը բարձրանում է տաս տոկոսով՝ կարծես թե մեր ժողովուրդը մոռացել է, թե ինչի համար էր հեղափոխությունը:
Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, ուներ ապօրինի կուտակած միլիարդներ, հանդիսանում էր բազմաթիվ բիզնեսների 50% փայատեր: Եթե դա իրոք այդպես էր, դա նշանակում է, որ միայն Սաշիկ Սարգսյանի ենթադրյալ թալանը բացահայտելը բավարար պիտի լիներ, օրինակ որպեսզի Հայաստանում տևական ժամանակով այդ նույն կենսաթոշակները բարձրացվեին: Սաշիկ Սարգսյանի «թալանը» բացահայտելու և ազգին վերադարձնելու պահանջի համար էր նաև, որ տեղի ունեցավ այս «հեղափոխությունը», այնինչ այսօր դրա մասին խոսք չկա, իսկ թոշակների ավելացումը՝ արվում է արտաքին պարտքը մեծացնելու հաշվին:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Հայաստանը թալանած և ապօրինի հարստացած մեծահարուստներ էին նաև Տարոն Մարգարյանը, Միհրան Պողոսյանը և մի շարք այլ պաշտոնյաներ: Նաև Տարոն Մարգարյանի, Միհարն Պողոսյանի և մյուսների ենթադրյալ թալանը բացահայտելու և ազգին վերադարձնելու պահանջի համար էր, որ տեղի ունեցավ այս «հեղափոխությունը»: Այսօրվա իշխանավորները կարծես թե առաջ ամեն ինչ գիտեին փաստերով և նրանց համար ամեն ինչ պարզ ու հասարակ էր ու իշխանության գալուց անմիջապես հետո՝ կսկսեն դատել, դատապարտել այդ անձանց և գումարները հայտնաբերելով, կվերադարձնեն հանրությանը: Այնինչ այսօր տեսնում ենք, որ ոչ մի աղմկահարույց սենսացիոն բացահայտում էլ չկա և չկա ոչ մի ծպտուն:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող բիզներսները խուսափում էին հարկերից, աշխատում էին բազմաթիվ օրինախախտումներով, կեղծիքներով և պետությանը հասցնում էին միլիարդավոր դրամների վնաս: Այս «թալանների» բացահայտման հույսը ևս «հեղափոխության» խթանիչ ուժերից մեկն էր և ժողովուրդը ցանկանում էր այդպիսով շուկայում հաստատել արդարություն ու հավասարություն, հուսալով նաև որ պետությունից կատարված այդ «թալանն»-էլ այսօր պիտի վերադարձվի պետությանը: Այս ամենի համար, հեղափոխության օրերին նաև առանձին բողոքի ակցիաներ էին իրականացվոմ «Երևան Սիթի» սուպերմարկետների առաջ: Իսկ այսօր՝ ոչ մի խոսք, ոչ մի սենսացիոն բացահայտում, ոչ մի «թալանի» վերադարձ չկա նաև այս առումով:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներում կատարվել էր աննախադեպ թալան և մի շարք բարձրաստիճան զինվորասկաններ, «կերել էին» բանակի փողերը: Սրան հավատալով է նաև, որ մի շարք քաղաքացիներ մասնակցեցին «հեղափոխությանը» և աջակցեցին Նիկոլ Փաշինյանին, սպասելով, որ բանակը թալանողները պետք է պատժվեն: Սրանից ևս ենթադրելի էր, որ իշխանափոխությունից անմիջապես հետո, պետք է սկսվեր աղմկահարույց բացահայտումների մի շարք և մի շարք բարձրաստիճան զինվորականներ պիտի զրկվեն զինվորական կոչումներից ու պաշտոններից և կանգնեն դատարանի առաջ: Սակայն մինչև այսօր նման բան ևս տեղի չի ունեցել:

Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարույունների՝ հասարակության սոցիալական վիճակի պատճառով, կուտակային կենսաթոշակային համակարգն անընդունելի էր, ինչպես նաև փողոցներում ավտոկայանատեղերի կարմիր գծերը, ճանապարհների արագաչափ-տեսախցիկները: Այսօրվա իշխանավորները նախկինում բազմաթիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում կարմիր գծերի, արագաչափ-տեսախցիկների և կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Այդ ամենին հավատալով է նաև որ քաղաքացիներն իրականացրեցին հեղափոխությունը: Այսքանից հետո սակայն, կարմիր գծերը վերացնելու մասին խոստումները մոռացվեցին, արագաչափ-տեսախցիկների մեծ մասն այդպես էլ չվերացվեց, իսկ նույն Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանի հետ միասին, առանց ժողովրդի կամքը հարցնելու, նույն կուտակային կենսաթոշակային համակարգը դարձրեց պարտադիր:
Ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների՝ Ռոբերտ Քոչարյանը թալանել է Հայաստանից, մոտ 7’000’000’000 դոլար: Այդ աննախադեպ «թալանը» Հայաստանին վերադարձնելու պատրվակով էր նաև, որ մարդիկ մասնակցում էին «հեղափոխությանը»: Այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է և անցնում է դատական գործով, սակայն ցանկացած բանիմաց և գիտակից մարդ գիտի, որ այս գործընթացը բացարձակապես կապ չունի 7-միլիարդի, կամ թեկուզ 7-միլիոնի հետ և եթե Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի՝ Հայաստանի դրամական միջոցները դրանից չի ավելանա և ոչ մի ցենտով:

Եվ ի վերջո նշենք, որ ըստ այսօրվա իշխանավորների կողմից նախկինում արված բազմաթիվ հայտարարությունների, նախկին չինովցնիկների ապօրինությունների և կոռուպցիայի ակունքն ու հիմքը՝ ապօրինի, բազմաթիվ կեղծիքներով և ընտրակաշառքներով իրականացված ընտրություններն էին, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ այդ ամենի «գլխավոր նկարիչն» էր, բազմաթիվ թաղային հեղինակություններ, ընտրակեղծարարներ էին, նույն շարքերում էին նաև «ՍԱՍ»-ի Արտակը, նրա եղբայրը և մերձավորները: Այս անձանց դեմ պայքարելով և բողոքելով է նաև, որ մարդիկ մասնակցեցին այս «հեղափոխությանը»: Այդ ամենը ենթադրում էր նաև, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալուց անմիջապես հետո, պիտի լինեին աղմկահարույց բացահայտումներ, ԿԸՀ մի շարք պաշտոնյաներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ պիտի հեռացվեին աշխատանքից և պիտի կանգնեին օրենքի առաջ: Մինչ այսօր, ոչ մի նման բան ևս տեղի չի ունեցել: Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նույնպես համագործակցել է այդ նույն կոլեկտիվի հետ և մանսակցել ընտրությունների: Մինչ այսօր ոչ մեկ չի դատվել և պատժվել նաև համատարած ընտրակաշառքների՝ «10.000» -դրամների, կամ «ՍԱՍ»-ի ձայնագրության գործով:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ,  ֆոտոլրագրող 
Հայկ Կիսեբլյան

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

Սա ցինիկ մարտահրավեր է. թուրքերն արդեն հայկական դպրոցներում են.Միհրան Հակոբյան

03.08.2020

ԶՈՄԲԻՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

02.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով