Հարցաքննել Լյուսի Քոչարյանին և բոլոր շուրջ 200 նամակ գրած անձանց.Մարինա Խաչատրյան 

Հանցագործության մասին հաղորդում.

2019 թվականի հուլիսի 2-ից ֆեյսբուքյան օգտատեր Լյուսի Քոչարյանի (Lucy Kocharyan) ֆեյսբուքյան էջում ամենօրյա ռեժիմով հրապարակվել են պոռնկագրական բովանդակությամբ նյութեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ համացանցում առկա տեղեկատվության Լյուսի Քոչարյանը հանդիսանում է Հանրային ռադիոյի հաղորդավարուհի։

Նյութերի մեծ մասում խոսվում է բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, անառակաբարո գործողությունների մասին, որոնք իրականացվում են հիմնականում անչափահասների նկատմամբ։

Այդ նամակների բովանդակությունը հետապնդվում է քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ կետի 11-րդ ենթակետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված), 138 հոդվածի 1-ին կետով (Բռնաբարություն), 138 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով (Բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ), 139 հոդվածի 1–ին կետի և 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով (Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ), 140 հոդվածի 2-րդ կետով (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ), 141 հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով (Սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար), 142 հոդվածի 1-ին կետով, 142 հոդվածի 2-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով (Անառակաբարո գործողությունները ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ)։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019 թվականի հուլիսի 4-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Լյուսի Քոչարյանը նշում է, որ ստացել է շուրջ 200 նմանօրինակ բովանդակությամբ նամակ։ Ուղարկողների 90%-ն իրական մարդիկ են, որոնց հետ նա գտնվում է նամակագրական կապի մեջ։
https://www.azatutyun.am/a/30037455.html
Նմանատիպ հայտարարություն նա տարածել է նաև Հ1-ի եթերում։

https://www.facebook.com/lurer.1tv/videos/2597446046956403/?v=2597446046956403

2019 թվականի հուլիսի 7-ին Հ1-ի եթերում, «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ Լյուսի Քոչարյանը նշել է, որ իրեն ուղղված նամակները չի ուղղում իրավապահ կառույցներին, քանի-որ նպատակ ունի ուսումնասիրությունների համար ստեղծել բազա։
https://www.youtube.com/watch?v=_74DgONotFc   (Տե՛ս 32-րդ րոպեից)

Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված 2 նյութի վերջում խոսվում է «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին (կից փաստաթուղթ N1), որը մասնագետների գնահատմամբ պարունակում է երեխաների հոգեբանությունը խեղաթյուրող տեղեկատվություն և վտանգ։

https://www.yerkir.am/news/view/173723.html

Ստացվում է, որ Լյուսի Քոչարյանը, հրապարակելով պոռնկագրական բովանդակությամբ այդ նամակները, նպատակ ունի ոչ թե կանխարգելել այդօրինակ հանցագործությունները, այլ կատարել ուսումնասիրություն։
Այս գործողություններում առկա է Քրեական օրենսգրքի 293 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված իրավախախտում (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը, այդ թվում կազմակերպված խմբի կողմից)։

Միաժամանակ, խոսելով «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին, նա չի թաքցնում, որ նամակների հրապարակումը մեր երեխաների շրջանում նաև այդ գիրքը տարածելու նպատակ ունի։

Հաշվի առնելով այն փաստը, որ Լյուսի Քոչարյանը չի հորդորում «տուժած» քաղաքացիներին դիմել իրավապահ մարմիններին, հանգում եմ այն եզրակացության, որ այդ նամակները կարող են նաև իրական չլինել, այլ կազմակերպված լինել մի խումբ անձանց կողմից (Ֆրանսիայում և Ուկրաինայում հրապարակված նույնաբովանդակ նամակների ու գրքի օրինակով)։

http://ru.rfi.fr/ukraina/20180115-pismo-katrin-denev-o-metoo-vzglyad-iz-ukrainy-gde-ne-boyatsya-skazathttps://ru.wikipedia.org/wiki/%D0%AF%D0%9D%D0%B5%D0%91%D0%BE%D1%8E%D1%81%D1%8C%D0%A1%D0%BA%D0%B0%D0%B7%D0%B0%D1%82%D1%8C

Ելնելով վերոգրյալից պահանջում եմ կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ, պարզել իրականությունը և պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր մեղավոր են Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները խախտելու համար` հետևյալ շեշտադրումներով.

1. Հարցաքննել Լյուսի Քոչարյանին և բոլոր շուրջ 200 նամակ գրած անձանց։ Եթե նամակներն իրական են, ապա պարզել բռնություն իրականացնող անձանց ինքնությունն ու օրենքի ողջ խստությամբ պատժել նրանց։

2. Պարզել այդ նամակներում պոռնկագրական նյութի առկայությունը։

3. Պարզել նամակների իսկությունը, իսկ դրանց հորինված, կեղծ լինելու դեպքում պատժել Լյուսի Քոչարյանին` օրենքի ողջ խստությամբ։

4. Պարտավորեցնել Լյուսի Քոչարյանին համացանցից հեռացնել վերոնշյալ պոռնկագրական բովանդակությամբ բոլոր նամակները և դրանք չհրապարակել որևէ հանրային հարթակում։

Հարգանքով`

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Բժիշկ-նեյրովիրաբույժ 

Մարինա Խաչատրյան 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով