Հարյուրից ավելի հայ տուրիստներ մնացել են Եգիպտոսում

Загрузка...

Բանաստեղծ   Վահե  Արսենն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն 24 ժամ է հարյուրից ավելի հայ տուրիստներ (այդ թվում կինս և երկու զավակներս) մնացել են Եգիպտոսում, մի մասն արդեն փողոցում են, որովհետև ոչ գումար ունեն և ոչ էլ տեր՝ ի դեմս Եգիպտոսում մեր դեսպանության:Ո՞վ կարող է օգնել: Արտաքին գործերի նախարարությունն ու քաղ. ավիացիան լղոզված պատասխաններ են տալիս»։

 

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաեւ՝ փոխադրող ընկերության հետ եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գծի հեռախոսահամարը՝ +20 120 705 0580:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...