Հարգելի՛ պաշտոնյաներ, շատ տգեղ է այս ողբերգության ֆոնին ունկնդրել ձեր «քեֆչի» լուսանկարները. Գագիկ Համբարյան

Արարատի ողբերգությունը և ոմանց «քեֆչի» լուսանկաները

Հուլիսի 6-ին Արարատի մարզում Երևան-Երասխ երթուղու միկրոավտոբուսի հետ տեղի ունեցած ողբերգությունը,որի հետևանքով զոհվել է 6 և վիրավորվել 10 մարդ ցնցել է ողջ հանրապետությունը…Սակայն որոշ պետական պաշտոնյաներ և նրանց մերձավոր շրջապատից ոմանք՝ ովքեր այդ պաշտոնյաների հետ լուսանկարվում են «մոռանալով», թե ինչ է տեղի ունեցել ժամեր առաջ, իրենց facebook-յան էջերում տեղադրում են «քեֆչի» լուսանկարներ՝ համապատասխան մեկնաբանություններով համեմելով դրանք…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ պաշտոնյաներ, մի փոքր պետական մտածելակերպ դրսևորեք և գոնե այս մի քանի օրը զերծ մնացեք այդպիսի «ուրախ» լուսանկարներ տեղադրելուց, ինչպես նաև նույնը խորհուրդ տվեք ձեր մերձավորներին, եթե ձեզ հետ լուսանկարներ են տեղադրում…Շատ տգեղ է այս ողբերգության ֆոնին ունկնդրել ձեր «քեֆչի» լուսանկարները…

Միտումնավոր չեմ տալիս այդ պաշտոնյաների անունները՝ հուսալով, որ նրանք կհեռացնեն այդ լուսանկարները…

Հ.Գ. Ցավակցություններս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին իսկ վիրավորներին մաղթում եմ արագ ապաքինում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ  Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով