Հայտնի են Տյումենում հայկական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների ինքնությունը

Տյումենի մարզում կիրակի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:

Նշվեց, որ քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիրակի երեկոյան մինիվենի եւ փոքր մեքենայի բախումից Իշիմի մայրուղում (Տյումենի մարզ) կան զոհ եւ տուժածներ, տեղեկացրել են «Ինտերֆաքս-Ուրալ» գործակալությանը երկուշաբթի պետավտոտեսչության տարածաշրջանային վարչությունում։ «Բախվել են Renault Logan-ը եւ Toyota միկրոավտոբուսը, որը Հայաստանից ուղեւորվում էր Օմսկ»,- ասել է տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակիցը։ Նրա խոսքով, վթարի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս վեց մարդ, այդ թվում՝ 15-ամյա պատանի, տուժել են։

Ինչպես հաղորդում են տարածաշրջանի լրատվամիջոցները, ողբերգության մեղավորը եղել է Renault Logan-ի ղեկին գտնվող կինը: Նա իր տեսադաշտից կորցրել է ուղեկցողներին եւ որոշել շրջադարձ կատարել, եւ հենց այդ պահին էլ բախվել է միկրոավտոբուսին: Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է: Նրա մեքենայում գտնվող երեք ուղեւորներին, ինչպես նաեւ միկրոավտոբուսի հայաստանցի երկու ուղեւորներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով