Եկեք ուղղակի խուսափենք անգրագիտությունից, չլինենք անգրագետ և այսուհետ չօգտագործենք ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ տերմինը

Ընկերներ, եկեք պայմանավորվենք, որ 2018-ի ապրի-մայիսի իրադարձության մասին խոսելիս այլևս չօգտագործենք ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ տերմինը, որովհետև դա անգրագիտություն է, ես ուղղակի առաջարկում եմ գրագետ լինենք ու հարգենք մեզ:

Հեղափոխության դասական սահմանումը կա՝ հեղափոխությունը դա մի հասարակարգից մի այլ հասարակարգի անցումն է, օրինակ՝ կապիտալիզմից սոցիալիզմ և հակառակը: Իսկ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում 2018-ին, դա ոչ թե հեղափոխություն էր, այլ՝ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այդ հեղաշրջումը ինքնաբուխ չէր, այն ակնհայտորեն ուղղորդված, պատվիրված ու ֆինանսավորված էր ԱՄՆ-ից և իր ծագումնաբանությամբ և էությամբ 100-ը 100-ի վրա համապատասխանում էր Վրաստանի, Ուկրաինայի և արաբական մի շարք երկրների գունավոր հեղափոխություններին, ապա կարելի է հստակ ասել, որ մեզ մոտ տեղի ունեցածը ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ էր կամ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ:
Քանի որ ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ տերմինն էլ հորինված է և քաղաքագիտության մեջ չկա նման եզրույթ, ապա ավելի ճիշտ է կիրառել ՀԵՂԱՇՐՋՈՒՄ եզրույթը:

Եկեք ուղղակի խուսափենք անգրագիտությունից, չլինենք անգրագետ և այսուհետ չօգտագործենք ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ տերմինը:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ` Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով