Կո´չ եմ անում բոլորին, միասնաբար դեմ կանգնել կործանարար այս քայլին, այլապես սերունդները մեզ չեն ների.Գևորգ Գևորգյան

Ստամբուլյան կոնվենցիան ոչ այլ ինչ է, քան զենք ուղղված հայ ավանդական ընտանիքի, ազգային ինքնության և արժեհամակարգի դեմ: Սա իրողություն է, որքան էլ այս չարաբաստիկ կոնվենցիայի գովքին լծվեն օտարի շահերը սպասարկող որոշ անհատներ և ուժեր՝ ժողովրդին մոլորեցնելու, մանիպուլիացիաների իրենց ահռելի փորձով: Ամենևին էլ խնդիրն այն չէ, որ այդպիսիք նախկինում չեն եղել, իհարկե եղել են նախորդ 30 տարիների ընթացքում, ասել է թե բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն հիմա, մեր երկիրը առավել վտանգված է, քանի որ օտար ուժերին ծառայողները, իշխանության մեջ երբեք այդքան մեծաթիվ չեն եղել, ինչպես այժմ: Ցավոք սրտի, իշխանության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը լծված է ստամբուլյան կոչվող այս թակարդի քարոզչությանը, այսինքն, այն զենքի, որը ուղղված է հայ ավանդական ընտանիքի դեմ, այն զենքի, որով վիրավորվում է մեր ժողովրդի ինքնասիրությունն ու արժանապատվությունը, այն ժողովրդի, ով հավատաց քայլողների «ազնիվ մղումներին» ու այդ «ազնիվներին» իշխանության բերեց:

Կո´չ եմ անում բոլորին, միասնաբար դեմ կանգնել կործանարար այս քայլին, այլապես սերունդները մեզ չեն ների:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո´չ, ստամբուլյան կոնվենցիային:

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով