Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը

82 տարեկան հասականում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Եր. Ղազանչյանի որդին, հայ բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը:

«Քիչ առաջ մահացավ հայրս»,- գրել է Հակոբ Ղազանչյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Գնաց…
Վերջին մոհիկաններից մեկը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Երվանդ Խաչատուրի Ղազանչյանը ծնվել է 1937թ. հունիսի 2-ին, Երևանում: Եղել է դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինը: 1953-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ստացել է դրամատիկ թատրոնի դերասանի որակավորում:

1962-65թթ սովորել է նույն ինստիտուտի ռեժիսորական բաժնում` դրամատիկ թատրոնի ռեժիսորի որակավորմամբ: 1964-65թթ ռեժիսորական բարձրագույն կուրսեր է անցել Սանկտ Պետերբուրգի Մ.Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիայում` Գ.Տովստանոգովի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1949-52թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես սկսնակ դերասան, 1958-62թթ` Կապանի Ա. Շիրվանզադեի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 1967-70թթ` Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր, 1984-86թթ` որպես տնօրեն և գեղարվեստական խորհրդի նախագահ, 1970-76թթ` Լենինականի դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ. Աճեմյանի անվան)` որպես գլխավոր ռեժիսոր, 1976-78թթ` Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն, 1980-84թթ և 1986-93թթ` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես գլխավոր ռեժիսոր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով