Կարևորը, հանկարծ չասեն, որ մենք ենք մեղավոր

Զարհուրելի է պարզապես, թե ինչ համառ ձևով Հայաստանի նոր իշխանությունները փորձում են խեղաթյուրել իջևանցիների պահանջները և իրենց իսկ երկրի քաղաքացիների մի ստվար զանգված ներկայացնում են որպես բնությունը ոչնչացնող վնասատուներ:

Իմացեք, որ մնացած ժողովուրդը կույր չէ, ոչ էլ խուլ է: Մարդիկ ըստ էության աշխատանք են ուզում: Իսկ նիկոլական ֆեյքերը ողջ կազմով զանգվածային ապատեղեկություն են տարածում, գրելով, թե ապերախտ իջևանցիները սովոր են հեշտ ճանապարհով փող ածխատելուն: Դուք փաստորեն իրո՞ք մտածում եք, որ ծառ կտրելը դա հեշտ գործ է: Էն Պապիկյանն ասումա կառավարության նիստի ժամանակ, թե 200 աշխատատեղ կա, ու հստակեցնում է հետո՝ ճանապարհաշինության ոլորտում: Այսինքն՝ ասֆալտ փռողներ, հատուկ նշանակության մեքենաներ վարողներ և այլ փորձ և գիտելիք պահանջող աշխատանքներ: Իսկ եթե՞ մարդը չունի այդ գիտելիքն ու փորձը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացնո՞ւմ եք, իրա փռած ասֆալտը ինչ պետք է լինի: Առաջարկեք այնպիսի աշխատանք, որ մարդը կարողանա տեղում ծառ հատելը թողնի և անցնի այլ գործի: Ասում եք՝ սովորեցնենք նոր գործ անի: Լաաաավ, դա հասկացանք: Իսկ սովորելու ընթացքում, քանի դեռ մարդը գումար չի վաստակում, այդ մարդու ընտանիոը օդով պիտի սնվի՞: Մի խոսքով, ակնհայտ է որ նոր իշխանությունը խնդիրները լուծելու անընդունակ լինելով, սովորությանը համաձայն փնտրում է, թե ում վրա գցի մեղքը: Հին երգը ինչ որ առեղծվածային ՛նախկինների՛, մասին այս պարագայում այնքան էլ չաշխատեց /նույնիսկ Վանեցյանին ուղարկեցին, որպես հեղինակություն ունեցող, եկավ պտտվեց Իջևանում և ասեց, որ ինքնաբուխ չի եղել /, դե եկեք ուրեմն իջևանցիներին մեղադրենք:

Կարևորը, հանկարծ չասեն, որ մենք ենք մեղավոր:

Նատալյա Սաղիյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով