Կարաբինայի բերած, տրանսգենդեր Լիլիթի տարած.7or.am

7or.am-գրել է

Երբ խորհրդարանում բարձրացվեց գույնզգույն ծուխը, դա ոգևորություն առաջացրեց իշխանափոխություն ցանկացող քաղաքացիների մոտ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գույնզգույն ծուխը ոգևորել էր նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, բայց այլ պատճառով։ Նրանք ամբողջությամբ լծվեցին տոնավաճառից զինվորական «մայկա» գնած ու հնդկական սերիալի սիրահար 45–ն անց կանանց վրա ազդեցություն թողած Նիկոլ Փաշինյանինախաձեռնած հեղափոխությանը։

Ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կրթության «ծիծիկաստի» նախարար Արայիկ Հարությունյանի հետ մոտիկից հարաբերված Կարաբինան՝ Գարիկը,պատմում էր, թե ինչպես է ԼԳԲՏ համայնքը աջակցել «թավշյա» և գույնզգույն հեղափոխությանը։ Ըստ նրա՝ իրենք ցեմենտվել են հեղափոխության հետ։

Հեղափոխության գույնը ԼԳԲՏ–ական ծիածանագույնն էր։ Դա հաստատվեց նաև իշխանափոխությունից հետո տեղի ունեցած երթերից մեկի ժամանակ, երբ Նիկոլն ու իր քայլարած ընկերները ԼԳԲՏ համայնքի գույները ծածանում էին իրենց գլխավերևում և հորթային հրճվանքով անցնում Երևանի փողոցներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերն են հիշում, թե ինչպես էր «ժողովրդի» վարչապետ Նիկոլը ԱԺ–ում մելամաղձոտ ձայնով պատմում, թե ինչպես է Փարիզի հյուրանոցներից մեկում իրեն սուրճ մատուցել մի թախծոտ աչքերով տղա ու պատմել, որ ինքը տղա է, բայց այնքան էլ տղա չէ։ Դե, մի խոսքով …

Նիկոլն, իհարկե, չպատմեց, թե Փարիզում ինչով է ավարտվել իր ու թախծոտ աչքերով տղայի խոսակցությունը, բայց պարզ դարձավ, որ նա մտահոգ է, բայց, միևնույն ժամանակ, հստակ տեսակետ չունի ԼԳԲՏ համայնքի պահով։ Ինչպես որ մյուս բոլոր հարցերում չունի կոնկրետ տեսակետ։

Տեսակետ չունենալը, սակայն, չի խանգարում, որպեսզի Նիկոլի վարչապետության շրջանը բնութագրվի տրանսգենդերիզմի դրսևորումներով։

Նիկոլն ինքը քաղաքական տրանսգենդեր է, քանզի քաղաքական սեռափոխության է ենթարկվել՝ ամբողջությամբ փոխելով իր նախկին ասածների նկատմամբ վերաբերմունքը։

Քաղաքական տրանսգենդերիզմը բնականորեն պետք է տրանսգենդերին բերեր մեր երկրի թիվ մեկ ամբիոնի մոտ։ Խորհրդարանում հանդես եկավ տրանսգենդեր Վաղինակը՝ Լիլիթը, ինչը շատ խորհրդանշական էր։

Նիկոլը դրանից հետո կրկին ընկավ տվայտանքների մեջ։ Նա մի կողմից փորձում էր տարանջատվել տրանսգենդերից, բայց մյուս կողմից պաշտպանում էր նրա իրավունքները՝ փորձելով նալին ու մեխին խփելով պահել պոպուլիստական իր բրենդը։

Պոպուլիզմը՝ պոպուլիզմ, բայց Նիկոլը հիմա շատ կոնկրետ որոշում պետք է կայացնի։ Խոսքը Ստամբուլյան կոնվենցիայիմասին է։ Փաշինյանը չգիտի՝ ոչ այն է՝ վավերացնի այն, ոչ այն է՝ չվավերացնի։

Եթե վավերացնի, ապա կհայտնվի հանրության լայն շրջանակների քննադատության տակ, ու կհաստատվի այն թեզը, որ Հայաստանի նոր իշխանությունը ԼԳԲՏ–ամետ է։ Իսկ եթե չվավերացնի, ապա կհայտնվի ԼԳԲՏ համայնքի կատաղի հարձակումների տակ, և կստացվի, որ նա դավաճանել է հեղափոխության նվիրյալ թիմին։

Նիկոլի մոտ պոպուլիզմը և բոլորին դուր գալու մարտավարությունը տվյալ դեպքում չեն անցնի։ Նա կա՛մ պետք է «այո» ասի Գարիկ–Կարաբինային ու Վաղինակ–Լիլիթին, կա՛մ պետք է «ոչ» ասի նրանց ու այլևս կուլ չտա այս համայնքի այնպիսի սանձարձակություններ, որոնցից էր ոստիկանության շենքում ոստիկաններին ծեծելը։

Նիկոլի թիմակիցներից մեկը արդեն հայտարարել է, որ չպետք է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, ինչն անմիջապես առաջացրել է տրանսգենդեր Լիլիթի զայրույթը։

«Մենք հեղափոխությանը աջակցել ենք ոչ այն բանի համարոր հեղափոխական իշխանությունը մերժիՍտամբուլյան կոնվենցիան»,– հայտարարել է հեղափոխական Լիլիթը։

Թե ինչով կավարտվեն Նիկոլի ու ԼԳԲՏ համայնքի միջև հեղափոխությամբ մեկնարկած սիրախաղը և «թավշյա»ընկերությունը, պարզ կդառնա աշնանը։ Քայլարածներին, ինչպես ասում են, աշնանն են հաշվում։

Կարաբինան Արայիկից իրենը ստացել է, իսկ ահա Լիլիթը Նիկոլից չի ստացել։ Լիլիթի սիրտը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում է ուզում։ Եթե վավերացում չլինի, ապա վայն եկել է ու քայլարածներին տարել հեղափոխական թիմի ներսից։

Ինչպես ասում են՝ Կարաբինայի բերած, Լիլիթի տարած։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով