Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասներ

Այսօր լրանում է Հայաստանի 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդման մեկ տարին։ Ցավը այն է, որ նույնիսկ «քաղաքական հետապնդում» եզրույթը մեր երկրում կորցրել է իր բուն իմաստը։ Եթե «Սասնա ծռերը»համարվում են քաղաքական հետապնդման ենթարկվածներ, ապա ինչպե՞ս ես նույնը բառերը օգտագործեմ Նախագահ Քոչարյանի մասին խոսելիս։

Իրոք, չգիտեմ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ բան ինձ համար հստակ է. Նախագահ Քոչարյանը այն մարդն է, ում ղեկավարման օրոք մեր հայրենիքը ունեցել է անթիվ հաջողություններ, որոնց մեջ, անշուշտ, առանձնանում է Արցախյան հերոսամարտը։
Կասկած չունեմ, որ ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի, և մեր հանրությանը հայտնի կդառնան այս քրեական գործի բոլոր մանրամասները։ Կասկած չունեմ նաև, որ բոլոր մանրամասներին ծանոթանալուց հետո ողջ հայությունը կգիտակցի, թե ինչ հետապնդման է ենթարկվել մեր ազգի հերոսներից մեկը։

Պարոն Նախագահ, ձեզ ուժ և եռանդ։

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով