«Կառավարվող ճգնաժամի ֆենոմենը».Գարեգին Պետրոսյան

Կառավարվող ճգնաժամի ֆենոմենը

Գոյություն ունեն զանազան կարծիքներ Հայաստանի ներկա սահմանադրա-իրավական կարգում առկա խնդիրների և ճգնաժամի առաջացման հնարավորությունների վերաբերյալ: Բանալի ակումբում կայացած երեկվա քննարկումը նույնպես առնչվում էր այս խնդիրներին: Ընդհանուր եզրահանգումն այն էր, որ, սահմանադրական ճգնաժամ, որպես այդպիսին, իրավա-քաղաքական առումով Հյաստանում այսօր գոյություն չունի, այսինքն` Սահմանադրությամբ ամրագրված նորմատիվային ընթացակարգերի և քաղաքական պրակտիկայի միջև ճեղքվածություն չկա: Փոխարենը կա շատ նուրբ մի իրավիճակ, որը շատերի համար տարբեր պատճառներով տեսանելի չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսքը կառավարվող ճգնաժամի մասին է, երբ Սահմանադրության ինչ-որ մեկի հագով «կարված» լինելու հանգամանքը, ըստ քաղաքական նպատակահարմարության, խաղարկվում է և խաղարկվում է գործող իշխանությունների կողմից:

Այսինքն` «հեղափոխություն» եզրույթը գործող սահմանադրության տիրույթում առ այսօր լեգիտիմացրել է իշխանության կողմից գործադրվող յուրաքանչյուր կամայականություն:

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով