Ծովագյուղցիները որոշել են ճանապարհը փակել.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում մեր երկրում, կարծես թե, նորանոր «իջեւաններ» են սպասվում: «Փաստ» թերթին հասած լուրերի համաձայն, առաջիկայում նմանօրինակ մի բողոքի ալիք հասունանում է Սեւանի ափամերձ մի շարք բնակավայրերում, մասնավորաբար՝ Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու՝ կառավարության որոշման հետ կապված:

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ծովագյուղցիները մինչեւ իջեւանյան զարգացումները համբերատար սպասել են, սակայն նման բուռն գործընթացներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, եւ հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ, քանի որ ապրուստի միջոց հայթայթելու այլընտրանք չունեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնագետների համոզմամբ, սակայն, արգելքն այլընտրանք չունի, քանզի սեղանին դրված է Սեւանի փրկությունը:

Այսինքն, ավելի լավ է հիմա արգելել, քան հետագայում ընդհանրապես ձկնապաշար չունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով