Խուզարկություն՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնքվել է սենյակը.Politica.am

Politica.am-ի ունեցած տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել 1–ին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում և առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնիքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնիքել է տվել սենյակը՝ այդ գործողությունը հիմնավորելով այն հանգամանքով, որ հանցանքի վայր է դա։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։

Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։

Նրա այդ որոշմանը հետևել է Փաշինյանի կոչը՝ շրջափակել բոլոր դատարանների դռները, ապա հնչել սպառնալիք՝ վեթինգի ենթարկել բոլոր դատավորներին։

Թե ինչ եղավ դրանից հետո, հիշեցնելու կարիք չկա։ Վենետիկի հանձնաժողովն էլ այդ ամենին արձագանքեց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա, փաստորեն, շրջափակվել է առանձին վերցրած մեկ դատավորի դուռ։

Դեպքի հետ կապված առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև ՀՔԾ-ի մեկնաբանությունն ու կապ հաստատել դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով