Խոշոր ավտովթար Լոռու մարզում.shamshyan.com

Այսօր, հուլիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։40-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ 34-ամյա Ահարան Սարգսյանը իր վարած Isuzu մակնիշի 712 VV 01 համարանիշի հրշեջ ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երևեկելի գոտուց և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Սարգսյանը, ուղևոր Սպիտակ քաղաքի բնակիչ 38-ամյա Սիմոն Այվազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի և Սպիտակի հրշեջ-փրկարարները, ովքեր վիրավորներին դուրս են բերել ձորից, և օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդն ու վիրավորն աշխատում են ԱԻՆ ՓԾ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատում։ Եվ նրանք հերթական անգամ մեկնում էին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհի վայր, որտեղ վառվում էին մի քանի տոննա կշռով բենզատարներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով