«Լուսավոր երիտասարդը,որը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման,կրկին ակտիվացել է».Ռոբերտ Հայրապետյան

Լուսավոր երիտասարդը կրկին ակտիվացել է

Բաբաջանյան Արմանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է ՀՀ դեսպանների որդիների՝ բանակից խուսափելու հարցին և ցանկություն հայտնել վեթթինգի ենթարկել նրանց՝ պարզելու համար չծառայելու հիմքերի օրինականությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտի ժանրից հերթական գրառումն այսքան ծիծաղելի չէր լինի, եթե մարդկանց հիշողությունից ջնջված լիներ ոչ այդքան հեռավոր 2006 թվականը։
Ցանկանում եմ կրկին հիշեցնել, որ Բաբաջանյան Արմանը 2006 թվականին դատապարտվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Բաբաջանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական փաստաթղթեր հափշտակելու, ոչնչացնելու, ինչպես նաև փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զորակոչից խուսափելու համար: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:

Հիմա հարց է առաջանում արդյոք լրագրող-պատգամավորը բարոյական իրավունք ունի խոսելու գիտական աստիճանով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված երիտասարդներից, որոնցից մի քանիսն անգամ այս օրերի զորակոչի ժամանակ համալրելու են ՀՀ Զինված Ուժերի շարքերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որևէ հարցի ամսին խոսելիս մարդ պետք է գոնե հետհայացք նետի այդ ոլորտում իր background-ի բարոյական կողմին, որպեսզի ինքն իրեն հաշիվ կարողանա տալ։

Հիմա, եթե որոշեն վեթթինգի ենթարկել ԱԺ-ում պատգամավորական մանդատով պարգևատրված երիտասարդների զինվորական ծառայությունից ազատվելու օրինականության հարցը, կարծում եմ դատարանները կտրուկ կծանրաբեռնվեն։

Մի քիչ բարոյականություն ունեցեք որևէ հարցին քննադատորեն մոտենալուց, բայց ավելի լավա հանգիստ նստեք տեղներդ։

Իրավաբան   Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով