Լեյշմանիոզը՝ Փաշինյանի հեղափոխության և կարգին հայկոյի հերթական ձեռքբերում

shame.am-գրում է.

Տեղեկանք. լեյշմանիոզները վարակիչ բնաօջախային, հիմնականում զոոնոզ, փոխանցվող հիվանդությունների խումբ են, որոնք տարածված են արևադարձային և ենթարևադարձային երկրներում, հարուցիչներն են Leishmania պարզագույն մակաբույծները, որոնք մարդուն փոխանցվում են Հին աշխարհի Phlebotomus տեսակի և Նոր աշխարհի Lutzomyia տեսակի մլակների խայթոցից։ Գոյություն ունեն այդ հիվանդության երեք հիմնական ձևեր՝ ընդերային կամ կալա-ազար, որի դեպքում ախտահարվում են ռետիկուլաէնդոթելիալ համակարգի օրգանները; մաշկային լեյշմանիոզ, որի դեպքում ախտահարվում են մաշկն ու ենթամաշկային հյուսվածքները և մաշկալորձաթաղանթային լեյշմանիոզ։ Մաշկային լեյշմանիոզը, իր հերթին, մի քանի տարատեսակներ ունի՝ կախված ախտահարման տեղից, պարզագույն մակաբույծների տեսակից, որոնք հարուցել են հիվանդությունը, և տիրոջ վիճակից։ Հին աշխարհում այն ամենից հաճախ դրսևորվում է լորձաթաղանթների խոցերով։ 2017թ. սեպտեմբերի 13-ին ԱՄՆ և Բրազիլիայի մի խումբ գիտնականներ հայտարարեցին լեյշմանիոզի դեմ պատվաստանյութի նախատիպի ստեղծման հաջողությունների մասին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ լեյշմանիոզները հանդիպում են Հին և Նոր աշխարհի 88 երկրում։ Դրանցից 72-ը զարգացող երկրներ են, դրանց մեջ տասներեքը աշխարհի ամենաաղքատ երկրներն են։ Վիսցերալ (ընդերային) լեյշմանիոզը հանդիպում է 65 երկրում։ Լեյշմանիոզները պատկանում են մոռացված հիվանդությունների թվին։

Ինչպես տեսնում ենք, լեյշմանիոզը գարշելի բան է։ Բայց Փաշինյան Նիկոլի հեղափոխության շնորհիվ և որպես կարգին հայկոյի Երևանի քաղաքապետ ընտրվելու հետևանք՝ լեյշմանիոզը, մոռացված հիվանդություն լինելով, շուտով կդառնա երևանցիների առաջին խնդիրը՝ կարևորությամբ առաջ անցնելով Ստամբուլյան կոնվենցիայից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանն այսօր ասաց, որ աղբը Երևանում շուտով կվերածվի լեյշմանիոզի համաճարակի։ Նրա ընդդիմախոս Գեորգի Ավետիսյանը՝ տեսչության ներկայիս ղեկավարը, սովորաբար գերադասում է ասել, որ Գրիգորյանը երկրորդ անգամ չի ընտրվել այդ պաշտոնում, դրա համար էլ միշտ հիստերիա է բարձրացնում աֆրիկյան ժանտախտի և այլ զզվելիությունների մասին։ Բայց լեյշմանիոզի բռնկման մասին նա ասաց, որ, այո, գրանցվել են դեպքեր Երևանում և մարզերում, բայց խնդիրն անմիջապես լուծվել է։ Այսինքն՝ երկու անհաշտ ընդդիմախոսները համաձայնում են գլխավորում՝ լեյշմանիոզ կա, միայն մի տարբերությամբ, որ տեսչության գործող ղեկավարն ասում է, թե խնդիրը լուծվել է, իսկ նրա նախորդը հավաստիացնում է, որ վատագույնն առջևում է։

Այս դեպքում մենք հակված ենք ավելի շատ հավատալու Գրիգոր Գրիգորյանին։ Թեկուզև այն պատճառով, որ տեսանելի ապագայում հնարավորություն չենք տեսնում ազատվելու կարգին հայկոյից և, հետևաբար, պայթյունավտանգ քաղաքային աղբից։ Քանզի այդպես է դասավորվել երևանցիների ճակատագիրը 2018-19թթ.։ Մաքրությունն ու սանիտարիան անհամատեղելի են կարգին հայկոյի և Փաշինյան Նիկոլի ողջ թիմի հետ, իսկ երևանցիները մինչև հիմա համատեղելի են միայն կարգին հայկոյի և Փաշինյան Նիկոլի թիմի հետ։

Առհասարակ, արժեր հավաքել լեյշմանիոզի այդ բոլոր հարուցիչներին մի անվտանգ կոնտեյներում և բացել այն ժողովրդի վարչապետի հերթական հանրահավաքում կամ հենց քաղաքապետարանի շենքում, կարգին հայկոյի ընդունարանում։ Բայց երկու խնդիր կա. նախ՝ տեխնիկապես մենք ի վիճակի չենք հավաքել այդ հարուցիչներին՝ ինքներս մեզ վտանգի չենթարկելով, երկրորդ՝ չգիտենք, թե ինչ կասի դրան ՀՀ Քր.օր-ը։ Այնպես որ, կարգին հայկոյից ազատվելը իր իսկ բերած լեյշմանիոզի միջոցով այսօր իրատեսական չի թվում։ Հետևաբար, նորմալ երևանցիները պետք է փրկվեն ինքնուրույն։ Բայց հուսանք, որ լեյշմանիոզի համաճարակը, այնուամենայնիվ, կարևորությամբ և ակտուալությամբ չի գերազանցի Ստամբուլյան կոնվենցիան, և առաջիկա ամիսներին երևանցիների ինտելեկտուալ հզորությունը կուղղվի, ասենք, պարզելուն երրորդ սեռի առկայությունը կոնվենցիայի տեքստում և հեղափոխական իշխանությունների ու նորմալ մարդկանց հայտարարությունների համեմատական վերլուծությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով