Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը.Արտյոմ Խաչատրյան

Լավ, բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը

Փաշինյան Նիկոլն այս 14 ամիսների ընթացքում, նախ, հասավ իր քաղաքական կերպարի ընկալմանը հանրության կողմից, որն այսօր ուղղակի փոշմանել է, որ 2018-ի ապրիլին մերժեց Սերժին: Եվ երկրորդ՝ Փաշինյան Նիկոլին իր քաղաքականության իրականացման համար մնացել են միայն օրենքի և սահմանադրության կոպտագույն խախտումները: Այլ կերպ նա չի կարող, նա չունի այլընտրանք: Օրինակ, վերցնենք Քոչարյանի գործը, որը Նոր Հայաստանի իշխանության համար ռազմավարական նշանակություն ունի: Ակնհայտ է, որ Քոչարյանին դատապարտել գործող օրենսդրությամբ գրեթե անհնար է, հետևաբար, մնում է պղծել մի քանի օրենսգիրք: Կամ վերցնենք դատական համակարգի սեփականաշնորհման գործընթացը, որն օդի ու ջրի պես է հարկավոր Փաշինյանին: Դա նույնպես չի ստացվի օրենսդրության սահմաններում, դրա համար պետք է պարզապես պղծել գործող օրենսդրությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատենք, որ առանց Քոչարյանի և քազմաքաղաքական էլիտայի այլ անդամների դատապարտման դատապարտված կլինեն Փաշինյանի պայմանավորվածությունները ամերիկացիների հետ, իսկ առանց անցումային արդարադատության, վեթինգի և ընդհանրապես դատական համակարգի պղծման կդատապարտվեն Փաշինյանի բոլոր նախագծերը:

Փաստորեն գորժ ունենք մի զավեշտակի իրավիճակի հետ. Իշխանության է եկել մեկը, ով իր նպատակն է հռչակել երկրում օրինականության վերականգնումը, բայց այդ մեկը չիկարող քայլ անել՝ առանց օրենսդրության ոտնահարման: Ինչո՞ւ: Որովհետև առողջ չեն Փաշինյան Նիկոլի քաղաքական նպատակները, որոնց մեծամասնությունը թելադրված է դրսից, այսինքն՝ հակասում է հայ ժողովրդի շահերին, այդն դեպքում, երբ հայ ժողովրդի վարչապետ է իրեն համարում մեկը, որի ուշքմումիտոը հայ ժողովրդի շահերի ոտնահարումն է՝ սահմանադրականության պղծման գործով: Մնում է կռահել, թե երբ կավարտվի այս կրկեսը: Բնականաբար, Փաշինյան Նիկոլը չի նահանջի, մանավանդ որ նահանջի տեղ էլ չունի: Հետևաբար, նա համապատասխան ռեակցիա կառաջացնի հասարակության մոտ, որը կհրահրի նրա տապալումը: Մնում է գուշակել, թե երբ տեղի կունենա այդ տապալումը՝ դատական համակարգի վերջնական պղծումից հետո՞, թե՞ ժողովրդի վարչապետը չի հասցնի գործն այդ կետին հասցնել:

Եվ փաստենք ամենակարևորը. Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, որը ողջունվեց ողջ Արևուտքի և տեղի լիբերալ հանրութի կողմից: Բայց այս հեղափոխության շարունակականության համար անհրաժեշտ են հակասահմանադրական քայլեր, որոնք չեն ուզում ողջունել անգամ Արևմուտքում: Բա ի՞նչ անի Փաշինյան Նիկոլը: Այս է հարցը, որի պատասխանը նա էլ չունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արտյոմ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով