Ի վերջո, ովքե՞ր են ռեֆորմիստները

Այսօր Հայաստանի Հանրապետության իրականությունը լի է ցնցումներով: Այս իրավիճակը սկսվել է շուրջ մեկ տարի առաջ՝ հանդիսանալով երկիրը ամբոխավարության ձեռքը հանձնելու դրսից ֆինանսավորվող պատվերը ի կատար ածելու գործընթացի գագաթնակետ: Ավաղ, ինչպես որ բազմիցս արդեն եղել է մարդկության պատմության ընթացքում, այսպիսի ցնցումները չբերեցին ոչ մի իրական դրական փոփոխությունների սովորական մարդկանց կյանքում: Փոխարենը զգալիորեն բարձրացավ մի շարք պաշտոնատար անձանց կյանքի որակը: Սա է այն իրողությունը, որը կարող է կանխատեսել դպրոցում պատմություն սովորած մարդ: 21-րդ դարում բոլորիս հայտնի ուժերի միջամտությամբ և ֆինանսական միջոցներով կազմակերպված հեղաշրջումները, այո, հենց ՛կազմակերպված՛ և հենց  ՛հեղաշրջումները՛, քանի որ իրական հեղափոխությունը լինում է ինքնաբուխ, ոչ մի իրական առաջընթացի չեն բերել այդ երկրներից և ոչ մեկում: Փոխվել են միայն դեմքերը, սովորական մարդու կյանքւոմ ոչինչ չի փոխվել, սակայն ըստ էության տվյալ երկրի ընդհանուր դիրքորոշումները ներքին և արտաքին քաղաքականության առումով ամբողջովին փոխանցվել են արտաքին ուժերին: Այդ երկրները այլևս կորցրել են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից:

Միթե՞ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունը ուզում է գնալ այդ ճանապարհով: Վստահաբար՝ ՈՉ: Մեր երկրի համար նման ցնցումներն ու քվազի-հեղափոխությունները խիստ վնասակար են, ելնելով թե մեր գեոքաղաքական առանձնահատկությունների և թե մեր ազգային շահերից ելնելով: Հայաստանին պետք են գրագետ ռեֆորմներ: Այդպիսի ռեֆորմների մասին Հայաստանի Հանրապետությունում դեռ 2016 թվականին խոսել է Ռեֆորմիստների կուսակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2016 թվականին հիմնադրված Ռեֆորմիստների կուսակցությունը հանդես է եկել բացահայտ հայտարարությամբ և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին: Դեռևս այն ժամանակ Ռեֆորմիստները ունեյին բարեփոխումների մասին իրենց պատկերացումները և սեփական ծրագիրը:

Ռեֆորմիստները քաղաքական դաշտում միակն են, որ դեռ 2016թ. հայտարարել են, որ դեմ են հեղափոխությանը և կողմ են բարեփոխումներին, որոնք արձանագրված են կուսակցության ծրագրում:

2018 թվականին Ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցել է Երևան քաղաքի ավագանու և քաղաքապետի ընտրություններին: Չգրանցելով հաջողություններ էյֆորիկ թավշյա իրավիճակում՝ ռեֆորմիստները չընկճվեցին և շարունակեցին պայքարել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018 թվականին մասնակցել են արտահերթ ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով:

2016 թվականից ի վեր Ռեֆորմիստների կուսակցությունը՝ անցնելով կայացման բարդ գործընթաց, զբաղեցրել է իր ուրույն տեղը քաղաքական դաշտում և ցանկանում է իր վրա վերցնել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման համար այդքան անհրաժեշտ բարեփոխումները իրականացնելու բեռը: Ռեֆորմիստները հավակնում են ընդդիմադիր դաշտում զբաղեցնել առաջատար դիրքեր:

Ակնհայտ է, որ կուսակցության վարկանիշը կայուն աճում է, քանի որ գործող իշխանությունների նկատմամբ ժողովրդի դժգոհությունը նույնքան կայուն աճում է:

Այս ֆոնին Վահան Բաբայանի գլխավորած կուսակցությունը կարող է դառնալ հնի ու նորի միջև յուրօրինակ կամուրջ, ապահովելով կայուն զարգացում առանց ցնցումների:

Ուշագրավ է, որ նորագույն պատմության մեջ իրեն որպես ժողովրդավարության ճրագ դիրքորոշող ԱՄՆ-ի ներկա նախագահ՝ Դոնալդ Թրամփը 2000 թվականի նախագահական ընտրություններին մասնակցել է առաջադրվելով  ԱՄՆ Բարեփոխումների Կուսակցության (Reform Party of the United States of America) կողմից:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով