«Իր պտուղներն են տալիս «հեղափոխության» շոումեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «քաղաքացիական գաղափարախոսության» ծիլերը». Գեորգի Գաբրիելյան

 

ՀՀԿ խորհրդի անդամ   Գեորգի Գաբրիելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր պտուղներն են տալիս «հեղափոխության» շոումեն Նիկոլ Փաշինյանի հռչակած «քաղաքացիական գաղափարախոսության» ծիլերը: Մերժելով բոլոր գաղափարախոսությունները, պետական, ազգային, քրիստոնեական արժեքները, այդ թվում թասիբ, տղամարդկություն, քպականնրը, նախ հասարակությանը պառակտեցին 2 մասի, սկսվեց քաղաքական վենդետա, հարձակվեցին վեհարանի վրա, մերժվեցին հերոսներ, պետական և քաղաքական գործիչներ և ակտիվիստներ:

Արցախյան հերոսամարտը և հաղթանակը արժեզրկվեց, բանտարկվեցին հերոսներ, հայտարարվեց, թե իշխանության գալը ավելի կարևոր է, քան պատերազմում տարած հաղթանակը: Այժմ իրենց թիմով ընդգծված խրախուսում են այլասերությունը, մարիխուաննայի օրինականացումը, գործ տալը, կլյաուզնիկությունը, ահա սա է իրեց պատկերացրած Հայաստանը:

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնող կամ քվեարկող յուրաքանչյուր պատգամավոր վաղ թե ուշ պատասխան է տալու`զգալով այն իր մաշկի վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով