Իսկ որտե՞ղ է Վարդան Օսկանյանը. Նա ճամբա՞ր է փոխել «Հրապարակ»

Загрузка...

«Հետաքրքիր է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր մարդկանցից մեկի՝ Վարդան Օսկանյանի նկատմամբ նորօրյա իշխանությունները բավականին անտարբեր են, չնայած չես ասի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ փոխնախարար, Քոչարյանի ժամանակ ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանն աղքատ մարդ է կամ որեւէ մասնակցություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերին, էլ չենք ասում, որ նա նաեւ Քոչարյանի համար նախագահի ամենաընդունելի թեկնածուն էր 2008-ի նախագահական ընտրություններին, սակայն Ռուսաստանը չհամաձայնեց։ Այսօր ոչ մի լուր չկա Վարդան Օսկանյանից»,- ասաց նախկին «թալանչի» ռեժիմի ներկայացուցիչը:

Մենք փորձեցինք  Օսկանյանի մտերիմներից ճշտել` որտեղ է նա։ «Պարբերաբար գալիս-գնում է Հայաստան։ ԱՄՆ-ում մանկավարժական գործունեությամբ է զբաղվում, գիրք է գրում»,- ասացին մեզ:

ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք` որեւէ գործով անցնո՞ւմ է Վարդան Օսկանյանը։ «Խափանման միջոց վերջինիս նկատմամբ չկա` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի, հարցաքննվել է որպես վկա` Մարտի 1-ի գործով։ Այլ մանրամասներ հաղորդել չենք կարող, քանզի հարցաքննությունները չեն հրապարակայնացվում»,- ասացին ՀՔԾ-ից:

Ի դեպ, հիշենք, որ ժամանակին Օսկանյանն անցնում էր ԱՄՆ Յուտա նահանգում ապրող մորմոն Ջոն Հանթսմանի (որի որդին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն է) կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին տրամադրված փողերի լվացման, յուրացման գործով։ Գործը հետագայում կարճվեց: ՀՔԾ-ից մեզ ասացին, որ այդ գործը ոչ թե իրենց,  այլ ԱԱԾ տիրույթում է եղել: Ի դեպ, «Սիվիլիթաս» հիմնադրամի «Սիվիլնեթ» կայքն այսօր ակտիվորեն աջակցում է նոր իշխանություններին, ինչը եւս խոսուն փաստ է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...