Իջիր բեմից տղա,դու նույնիսկ դեպլոմով դեՌասան չես,այլ ուղղակի «լյուբիտել».Լիլիթ Հովակիմյան

ժողովրդի վարչապետ Նիկոլը ավագանու ընտրությունների ժամանակ խնդրանքով դիմեց քաղաքացիներին՝ ավելի կոնկրետ`ձայն էր մուրում .«Հայկին քվե տալով՝ ինձ եք տալիս»:
Բացի այդ՝ ժողովրդի հպաաաաարտ հատվածին վախեցրել էին, որ եթե հանկարծ «Իմ քայլին» չտան ձայնը և Հայկը չդառնա քաղաքապետ, ապա «հակահեղափոխությունը» կհաղթի:
Ամեն դեպքում Մարությանը, թերևս այն հազվագյուտներից էր , ում հաջողվեց այսքան արագ բարձրանալ քաղաքական վերին էշելոն և միանգամից դառնալ քաղաքապետ,բայց նույն արագ տեմպերով էլ նրա վարկանիշը հավասարվեց զրոյի;
Նախ քաղաքի «գլուխը» բնավորությամբ շատ պինդ մարդ պետք է լինի, տեսակով իր խոսքի տերը, ուժեղ և լուրջ կերպար:
Հիշեցնեմ նաև քարոզարշավի տեսահոլովակը, երբ Մարությանը գազելից դուրս էր գալիս և ասում, որ էլ չեն լինի, մինչդեռ դրանք դեռ կան, աղբակույտեր չեն լինելու մինչև ամառ`ամռանը ավելի է շատացել դե իսկ վերելակների մասին էլ չասեմ….
Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր խոստումները և մի՛ փորձեք արդարացրեք նրա սուտ և չկատարած խոստումները,չփորձենք մանիպուլյացիա անել չկատարված խոստումները և արդարացնել անհեթեթ պատճառաբանություններով`մեկ տարին դեռ չի լրացել հիմաությամբ:
Այնպես,որ քայլոներին` Հայկի հետ միասին խորհուրդ կտամ նկարվել աղբակույտերի հետ և պահել որպես հուշ,իրենց իշխանազավթումից,որը տեղի ունեցավ սպառնալիքի ու շատնաժի մթնոլորտում:
Նիկոլին թվաց,որ մի քանի լրագրողի ու մի հավաքարարի ղեկավարման փորձով,կարող էր նաև երկիր կառավարել,Հայկին էլ մինչ օրս թվում է,թե «Արմենիա» հեռուսաընկերության պավիլոնում,դեռ հումորային մանրապատումներ է նկարում:
Իջիր բեմից տղա,դու նույնիսկ դեպլոմով դեՌասան չես,այլ ուղղակի «լյուբիտել»,որի աստղայինը սկսվեց 90_ականներից,ավելի կոնկրետ`«Մեր բակից»,որ էլի բերանդ ծռելով,մտար եթեր:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ  Լիլիթ Խաչատուրովա- Հովակիմյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով