Իշխանությունը վախեցած է. Պուտինի այցը մոտենում է

hayeli.am-ը գրում է

Ինչպես հայտնի է` աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է գալ Հայաստան և սա իշխանությունների մոտ որոշ անհանգստություն է առաջացրել: Մամուլում գրվել էր,ո ր Պուտինը հայ-ռուսական հարաբերություններին խոչընդոտող երկու հիմնական խնդիր էր դրել Նիկոլ Փաշինյանի առջև: Առաջինը` իշխանության բարձր պաշտոններում սորոսական կադրերից ազատվելն էր, երկրորդը` Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցի վերանայումը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունը, հասկանալով, որ երկու խնդիրն էլ լուծված չէ, ունի մտավախություն, որ Պուտինը կարող է իջևանել Գյումրու ռուսական ռազմաբազայում և այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի գնալ Գյումրի` նրան դիմավորելու: Իսկ որ ամենավատն է` Պուտինը կարող է կարճ ժամանակով Երևան գալ` Ռուբերտ Քոչարյանին հանդիպելու, ինչը ստորացուցիչ վերաբերմունք կլինի իշխանության համար:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով