Իշխանության ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները այն մասին, թե իբր Հայաստանում տուրիստների թվի աճ կա, բացարձակ և լկտի սուտ են

Իշխանության ներկայացուցիչների բոլոր հայտարարությունները այն մասին, թե իբր Հայաստանում տուրիստների թվի աճ կա, բացարձակ և լկտի սուտ են: Մարդիկ օրը ցերեկով ստում են՝ մեզ պարզապես հիմարի տեղ դնելով: Նրանք չեն հասկանում, որ մենք կույր չենք, ունենք մտածելու ունակություն և տեսնում ենք, որ օրինակ նախորդ ժամանակաշրջանի տուրիստների թիվը համեմատ նվազել է, որ տուրիզմը Հայաստանում մեռնում է:

Եվ իրո՞ք, ինչու՞ պետք է տուրիստը գա Հայաստան, եթե այդ նույն գնից շատ ավելի էժան գնով ինքը կարող է գնալ Եգիպտոս, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և այլ երկրներ: Մի՞թե տուրիստը Եգիպտոսի մաքուր լողափները, որտեղ նույնիսկ մանրադիտակով կեղտ չես գտնի ու որտեղ հավաքարարները ամբողջ օրը փոցխերով մաքրում են, կարող է փոխել Սևանի լողափի հետ, որտեղ ամեն 10 սանտիմետրը մեկ ծխախոտի մնացորդ է և մարդու որձկալը գալիս է: Կամ նշված երկրների բարձրակարգ սպասարկումը, սպասարկող անձնակազմի բարեկիրթ և սիրալիր վերաբերմունքը փոխել մեր ցածրակարգ և անբարեկիրթ սպասարկման հետ, էլ մեր հանգստյան տների առասպելական գների մասին չեմ ասում: Կամ ո՞ր մի տուրիստը երկրորդ անգամ կգա երևան, երբ տեսնի, որ քաղաքը թավղած է աղբի ու գարշահոտության մեջ: Ես ինքս արդեն բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես են Երևանում սակավաթիվ տուրիստները զարմացած ու զզվանքով անցնում աղբամաններին հարող տարածքներով՝ քթները փակելով, որպեսզի չշնչեն աղբի գարշահոտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հերիք է խաբեք, դուք ձեր ապաշնորհ կառավարումով Հայաստանը արդեն զրկեցիք իր տուրիստների մեծ մասից:

Ի դեպ, Փաշինյանի երեկվա պնդումը, թե Սևան մեկ օրում 100 հազար մարդ է այցելել, նույնպես սուտ է, որովհետև տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէ: Բացի այդ, դա կապ չունի տուրիզմի ցուցանիշների հետ, որովհետև այցելողները մեծամասամբ Հայաստանի սովորական քաղաքացիներն են, ովքեր օրվա մեջ մի քանի ժամով ուղղակի կարող են գնալ անվճար հանրային լողափներ: Բայց, իհարկե, այդ թիվն էլ 100 հազար լինել չի կարող:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ`Կարեն Վարդանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով