«Իշխանափոխությունից հետո էյֆորիան մոտենում է իր վախճանին».Հայկ Գևորգյանց

Իշխանափոխությունից հետո էյֆորիան մոտենում է իր վախճանին։ Իշխանություններին թվում է, թե բարձրագոչ խոստումներով և ժամանակ շահելով՝ հնարավոր կլինի երկար ժամանակ մնալ երկրի կառավարման ղեկրին, սակայն քաղաքացիների մոտ տրամադրությունների փոփոխություն է նկատվում։

Ներկայիս թավշյա իշխանությունները դեռևս չեն գիտակցում, որ իրենց նկատմամբ մեծ դժգոհություն է կուտակվում, քանի որ իրենք ոչ միայն կրկնում են նախկին իշխանությունների սխալները, այլ մի բան էլ ավել՝ իրենց իշխանությունն անբովանդակ է՝ չկան կոնկրետ ծրագրեր, այլ միայն լոզունգներ, որոնք սպասվում է գորբոչովյան «վերակառուցման» ճակատագիրը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն մեկ տարի է՝ ինչ լսում են տնտեսական հեղափոխության մասին, սակայն որևէ լուրջ ներդրում չի կատարվել այս ընթացքում, ուստի այս պայմաններում վարչապետ Փաշինյանին այլ բան չի մնում անելու, քան իր ֆեյսբուքյան էջում գովազդել ինչ-որ փոքր ձեռնարկատերերի, որոնք հաջողության գործում դժվար թե ներկայիս կառավարությունը որևէ ներդրում ունեցած լինի։

Ներկայիս իշխանության անողնաշարավոր լինելու մասին է վկայում այն, որ նրանք իրենց հույսը դրել են Ստամբուլյան կոնվենցիայի վավարացման և ազգային արժեքների վարկաբեկման արդյունքում ստացվող գրանտների վրա, որոնք լցնելու են իրենց գրպանները, իսկ ժողովուրդը ոչ միայն մնալու է ճարահատյալ, այլև արժեքների խեղման արդյունքում ժողովորդի ցասումը հողեղի պես քշելու և տանելու է ապազգային տարրերին;

Հայկ Գևորգյանցի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով