Համակիրների նախաձեռնությամբ «Ինստագրամ» սոցիալական ցանցում բացվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հերթական էջը

«Ինստագրամ» սոցիալական ցանցում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի համակիրների նախաձեռնությամբ բացվել է Սերժ Սարգսյանի հերթական էջը, որտեղ տեղադրվում են նախկին նախագահի գործունեությունը ներկայացնող լուսանկարներ: Անշուշտ, շատ ողջունելի են ՀՀ 3-րդ նախագահի համակիրների և աջակիցների կողմից ստեղծվող ոչ պաշտոնական հարթակներում Սերժ Սարգսյանի կյանքը և գործունեությունը փաստացի ներկայացնող նախաձեռնությունները:

Իսկ Սերժ Սարգսյանի գործունեության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն կարող եք ստանալ միայն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պաշտոնական կայքից (serzhsargsyan.com) և պաշտոնական ֆեյսբուքյան էջից (ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ / Office of 3rd President of RA)

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով