Ինչ է թաքցնում քայլո պատգամավորներից Հայկ Կոնջորյանը. Ուշագրավ մանրամասներ.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է

Այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վերհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը ընդունել է մի բանաձեւ, որի շուրջ բանավեճեր են եղել: Քանի որ բանաձեւի նախագծում կար ձեւակերպում, որով պահանջ էր դրվում Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները: Թեեև Ֆրանսիայի պատգամավորների առաջարկով այդ ձեւակերպումը դուրս եկավ բանաձեւից, սակայն բանաձեւում մնաց կոչ՝ բոլոր կողմերին նստել բանակցությունների սեղանին խաղաղության հասնելու համար: Հարգելով Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի իշխանություններին եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականությունը: Հայկական կողմը այդ պատվիրակությունում ներկայացնում է քայլո պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով փորձում է, որպես մեծ նվաճում ներկայացնել այն, որ բանաձեւում ուղիղ նշված չէ Ադրբեջանին 7 շրջան հանձնելու մասին: Սակայն թաքցնում է այն, որ ձեւակերպումը միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին՝ ըստ էության կրկնում է 7 շրջանների մասին բանաձեւը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով