«Ինչպես Աստված իր նմանությամբ ստեղծեց մարդուն, այնպես էլ ժողովուրդն, իր նմանությամբ ընտրեց նոր իշխանություն`Նիկոլին».Արթուր Թովմասյան

Իջևան մոլորակից իջած փրկիչը VS ուղղակի Հրայր Թովմասյան:

«Ինչպես Աստված իր նմանությամբ ստեղծեց մարդուն, այնպես էլ ժողովուրդն, իր նմանությամբ ընտրեց նոր իշխանություն և նոր վարչապետի»:
Նիկոլ .Փ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում ծիծաղելու չէ ու նույնիսկ շատ տխուր է, քանի որ ժողովրդավարության բաստիոնի նոր իշխանության նոր վարչապետը քաղաքական նոր մշակույթ ու կրկին նոր բառապաշար է ներմուծում՝ գնալով կատարելագործվելով իր որակումներում: Պարոն Նիկոլ, էդ որ ասում եք ժողովուրդն իր նմանին է գտել ի դեմս Ձեզ, ու՞մ նկատի ունեիք, էդ ո՞ր ժողովուրդն է ուզում նույնիսկ Ձեր սրտի լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում դատական իշխանության ներկայացուցչի հասցեին լսել «անտեր մնացած , խորոված-քաբաբ ուտող , պատերի տակ վնգստացող» արտահայտություններն այսքան ժամանակ: Էդ ժողովուրդը արդեն հոգնել է անբովանդակ ու անհեթեթ արտահայտություններից, էդ ժողովուրդը կարոտ է մնացել խոհեմ ու կշռադատված խոսքի ու մտքի, գրագետ ու հավասարակշռված, առանց վիրավորանքների ու բովանդակությամբ լի: Պարոն ժողովրդի վարչապետ, հենց էդպիսին էր Սահմանադրական դատարանի նախագահի հարցազրույցը (հուսով եմ դիտել եք), որը և’ մասնագիտական, և՛ բարոյական, և՝բովանդակային, և՛ տղամարդկային առումով լուրջ մաստեր-կլասս էր թե՝ Ձեզ , թե՝ Ձեր իշխանությանը:

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը եւ «ՍԴ մասին» օրենքին, պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն։ Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանալու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել»
Հրայր Թովմասյան

Հ.Գ. Իշխանության եկածները սկսեցին օգտվել իշխանության ընձեռած բոլոր հարմարավետություններից և սկսեցին փնտրել ոչ թե ժողովրդին հուզող հարցերի լուծումներ, այլ պատժելու հնարավորություններ: Տանկերով դեպի Սահմանադրական դատարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ.Գ. Հա ի դեպ հիշեցնեմ, որ ոչ մի բարեկամական կապ չունեմ պարոն Թովմասյանի հետ:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով