ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԱՆՆ ՈՒ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԵՂԻՇԵՆ

Загрузка...

Քիչ առաջ Հ1-ի Պետրոսի մոտ 1in.am-ի խմբագիր Բաբաջանյան Արմանը, ով նաև համատեղությամբ «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավոր է, խոսելով «Սահմանադրական դատարանի խնդիրներ»-ից սլաքներն ուղղեց դեպի Ռոբերտ Քոչարյանի դատական գործը։

Լրագրող-պատգամավորը մտահոգություն հայտնեց սահմանադրական դատարանի և կոնկրետ Քչարյանի գրծով կայացվելիք որոշման անաչառության վերաբերյալ, նշելով, որ դեռ ՀՀ երկրորդ նախագահի կողմից նշանակված անձինք կան, ովքեր այնտեղ հայտնվել են հատուկ նպատակով։ Լուսավոր պատգամավորին ուզում եմ հիշեցնել, որ ՍԴ կազմում Ռոբերտ Քոչարյանի կողմից և/կամ նրա պաշտոնավարման ընթացքում նշանակված դատավորներ չկան։
Նկատենք նաև, որ ՍԴ-ն Քոչարյանի գործով դեռ որևէ որոշում չունի կայացրած։

Քոչարյանի գործոնը Բաբաջանյան Արմանին երևի անհանգստացնում է պարզ մի պատճառով․
Բաբաջանյան Արմանի՝ բոլորին հայտնի քրեական գործը, որի շրջանակներում նա մեղադրվում էր պարտադիր զինծառայությունից խուսափելու, փաստաթղթերի կեղծման և հափշտակության մեջ, եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։

Անձնական վրեժխնդրություն է դա թե ոչ, ամեն դեպքում պատգամավորի՝ հանրային լայն շրջանականերում ինքն իրեն հաշիվ տալու ներքին պարտավորությունը մնում է գերակա։

ՄԻԵԴ-ում արդեն ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը սահմանադրական փոփոխությունները որակեց պատվիրված և հատուկ նպատակով արված, իսկ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ու ՎՀ դիմելու ՍԴ որոշումն անհասկանալի։

Չմոռանաք, որ Եղիշե Կիրակոսյանը հենց Հրայր Թովմասյանի անմիջական մասնակցությամբ ձեռք բերեց իր հանրային ճնաչողությունը, նշանակվելով այն ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ։

Հիշեցնեմ, որ Եղիշե Կիրակոսյանի եղբայրը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի միաժամանակ 4 հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության, փողերի լվացման, ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու և իրացնելու և դատապարտվեց 13 տարի ազատազրկման, իսկ բավական վերջերս տեղափոխվեց կիսաբաց ռեժիմով կալանքը կրելու։

Կարծում է ակնհայտ է, որ եղբորն արված լավության դիմաց Եղիշեն պետք է որոշակի ծառայություններ մատուցի։ Ցավոք պարոնը չի խորշել, և որոշել է ուրանալ Հրայր Թովմասյանի վաստակն իր կայացման գործում և վերջինիս անուղղակի համարել ոչ լեգիտիմ։

Ինչ անես, կլասիկ «շկուռնիկություն»։

#սրբեր_դարձած_լրբերը
#սուտի_հեղափոխականներ
#լրատվական_տուլիկ
#բարոյականությունից_առաջինը_խոսում_են_անբարոները

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...