Ինչե՞ր են անկեղծացել ՔՊ-ականները 3 տարի առաջ.«Հրապարակ»

Նախկին ՔՊ-ականներից մեկը հրապարակել է 3 տարի առաջ կուսակցության ներսում անցկացված հարցման արդյունքները։ Հարցման մեջ տեղ են գտել հետևյալ հարցերը՝

1. Ձեր կարդացած վերջին գիրքը, 2․ ԵՄ – Հայաստան ասոցացման համաձայնագրին դե՞մ եք, թե՞ կողմ, 3․ Ձեր ամսեկան եկամտի կամ շահույթի չափը (մոտավոր), 4․ Ինչպե՞ս եք պատկերացնում ղարաբաղյան հարցի լուծումը, 5․Դուք ունե՞ք ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու նպատակ։

Փաշինյանը պատասխանել է, որ վերջին կարդացած գիրքը եղել է «Հայ ժողովրդի պատմությունը», ասոցացման համաձայնագրին կողմ է, իր և կնոջ ամսական եկամուտը 1 մլն դրամ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միայնակ պատգամավոր լինելու մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում։ Համոզված համախոհների թիմի կազմում, այո, կցանկանամ լինել պատգամավոր»,- գրել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կո՞ւզեր պատգամավոր դառնալ։ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ էլ Փաշինյանը դիրքորոշում չի հայտնել՝ ասելով, որ այդ պահին տեխնիկական խնդիրներ ունի։

Արայիկ Հարությունյանը գրել է, որ ուզում է պատգամավոր դառնալ ու ձայներ կապահովի ՔՊ-ի համար, եթե իր թեկնածությունը առաջադրեն, ամսական էլ մոտ 140 հազար դրամ գումար է ստանում։ Լենա Նազարյանն էլ գրել է, որ 0 ՀՀ դրամ եկամուտ ունի, չնայած որ -ամանակին 378 հազար դրամ աշխատավարձ է ստացել։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով