Ինձ խանգարում են Ծառուկյանն ու Էդոն․ մարզպետի «պայթուցիկ» ելույթը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դառնում «Իմ քայլում» «հավատաքննություն» անցած մարզպետների հետ հանդիպումից: Հանդիպման նպատակն է եղել ճշտել` ինչու լավ չեք աշխատում, ինչու մարզերում իշխանության ռեյտինգն անկում է գրանցում: Հավատաքննիչը հիմնականում եղել է Լիլիթ Մակունցը։

Բոլորին գրեթե նույն հարցն է տրվել՝ ի՞նչն է ձեզ խանգարում աշխատել: Մարզպետների պատասխանը հիմնականում նույնն է եղել` համայնքների ղեկավարները. նրանք չեն կարողանում աշխատել, որոշակիորեն «հաբռգած են», չեն ենթարկվում:

Ամենաշատը բողոքել է Արարատի մարզպետ, կոկորդիլոսների մասնագետ Գարիկ Սարգսյանը` տեղեկացնելով, որ համայնքապետ ունեն, որը չի ներկայանում մարզպետարան, ոչ մեկին «պրիզնատ» չի գալիս: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն էլ բողոքել է իրավապահներից:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ելույթը խիստ պայթուցիկ է եղել. «Մարզում ինձ աշխատել խանգարում են Գագիկ Ծառուկյանն ու Էդոն` քրեաօլիգարխիկ խավը։ Ի՞նչ է նշանակում` Էդոն մարզում վեր է կենում-ասում՝ Աբովյան քաղաքը չենք տա գործ տվողներին։ Այդքանից հետո նա ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, նա ընդամենը ախրաննիկ էր, մնացել է ախրաննիկ»:

Պետրոսյանը տեղեկացրել է, որ այդ առնչությամբ ինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Միակ մարզպետը, որը որեւէ բողոք, մուննաթ չներկայացրեց, Հունան Պողոսյանն էր։ Ասաց` ինձ ոչ մի բան չի խանգարում աշխատել։ Քննարկումներից ակնհայտ դարձավ, որ մեր թիմում պատգամավորների մի ստվար մասը մարզպետների հետ, եթե չասենք թշնամական, ապա խոր «նեպրիյազնի» մեջ է։ Օրինակ` Արփի Դավոյանը շատ «խիստ» տոնով Վայոց ձորի մարզպետին մեղադրանք ներկայացրեց` դու սերտաճել ես Ջերմուկի Արսենյան Աշոտի, իր որդու հետ, շաբաթ-կիրակին նրանց ջերմուկյան հյուրանոցում ես անցկացնում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով