«Իզմիրլյան» ԲԿ-ի հետնամասում գտնվող պահեստում հայտնաբերվել է Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տեղակալի կախված դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բանժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 13-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։15-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ կանչով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Մ. Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետնամասում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերել է տղամարդու կախված դի։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը և քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 30-ամյա Վահան Դ.-ն էր, ով ինքնասպանություն գործելու նպատակով նշված պահեստում կախվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ մահացածն աշխատում էր Երևանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ տնօրենի տեղակալ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով