Ի՞նչ կտա թոշակառուներին առասպելական 4200 դրամ թոշակի բարձրացու

 

Այսօր առավոտյան տեսա, որ վարչապետը հայտարարել է, թե 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները… Անկեղծ ասած, մի տեսակ տարակուսանքի մեջ եմ:
Կատարենք փոքր պատմական էքսկուրս.
2009 թվականից սկսած իրականացվել են կենսաթոշակային համակարգի բարելավումներ, մասնավորապես՝
Բազային կենսաթոշակը 2009 թվականին նախկին 5000 դրամի փոխարեն սահմանվել է 5800 դրամ, հիմնական կենսաթոշակի չափը նախկին 6800-ի փոխարեն սահմանվել է 7950 դրամ, իսկ ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը նախկին 395 դրամի փոխարեն սահմանվել է 455 դրամ:
Դրանից հետո պարբերաբար իրականացվում էր կենսաթոշակների բարձրացում:
2015 թվականի հունվարի 1-ից նույնպես իրականացվել էր կենսաթոշակների բարձրացում շուրջ 15 տոկոսով, մասնավորապես նախևառաջ բարձրացվեցին ամենացածր կենսաթոշակները:
Պետք է հասկանալ, որ միջինացված կենսաթոշակի հաշվարկը հենվում է 16.000 դրամ բազային՝ նվազագույն կենսաթոշակի վրա:
Այստեղ ուզում եմ նշել, որ փաստորեն 6 տարիների ընթացքում բազային նվազագույն կենսաթոշակը բարձրացվել է 3 անգամ:
2016 թվականին Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40.397 ՀՀ դրամ ($85):
Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ցուցանիշը կազմել էր 40.441 ՀՀ դրամ:
01.06.2018թ. դրությամբ Բազային կենսաթոշակը և ծերության նպաստը կազմել է 16.000 դրամ, միջին կենսաթոշակը մոտ 42.000 դրամ:Սա այսպես:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա հաջորդը:

Լսեցի վարչապետի խոսքերը կենսաթոշակների բարձրացման մասին և կրկին տարակուսանքի մեջ եմ: Մարդը բառացի ասում է հետևյալը՝ ՛ինչ-որ՛ քննարկումից հետո որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում 10 տոկոսով կբարձրացվեն կենսաթոշակները…

Հիմա սա ինչպե՞ս հասկանանք: Կբարձրանա բազայի՞ն կոնսաթոշակը, ինչը կնշանակի, որ բոլոր կենսաթոշակառուների թոշակը կբարձրանա 1600 դրամով, թե՞ կբարձրանա յուրաքանչյուր կենսաթոշակառույի փոստացի ստացվող կենսաթոշակը, ինչը կնշանակի, որ միջին կենսաթոշակը կբարձրանա շուրջ 4200 դրամով: Վարչապետը իր ռեպերտուարի մեջ անում է լղոզված հայտարարություններ, որպեսզի հետո չկարողանանք իրենից պահանջել որևէ բան:
Սակայն սա էլ թողնենք մի կողմ: Եկեք դիտարկենք կենսաթոշակի շուրջ 4200 դրամով բարձրանալու սցենարը: Որպեսզի հասկանանք, թե այն 10 տոկոսանոց բարձրացումը իրականում ինչ ազդեցություն կունենա կենսաթոշակառուների կյանքի վրա, դիտարկենք սպառողական գների ինդեքսը /տվյալների հետևից հեռու չգնանք, դիմենք մեր հարազատ Ազգային Վիճակագրության Ծառայությանը/:
2019թ.-ի մայիս ամսվա ՀՀ-ում ՍԳԻ համապարփակ տվյալների փոփոխությունը 2018թ.-ի համապատասխան ամսվա նկատմամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2019թ. մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը ընդհանուր ավելացել է 2.8%-ով։ Որպեսզի ավելի պարզ լինի, ներկայացնենք այսպես՝ սննդամթերքի համար ՍԳԻ-ն նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 5.5%-ով, մասնավորապես հացի գնի աճը կազմել է 5.4%, կարտոֆիլինը՝ 38.6%, թռչնամսինը՝ 13.6%, ծովամթերքինը՝ 28.8%, իսկ ձվինը՝ 26.9%։ Միևնույն ժամանակ, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.5%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են ընդամենը 1.7% աճ։
Կարծում եմ պատկերը պարզ է: Նույնիսկ առասպելական 4200 դրամով կենսաթոշակների ավելացման դեպքում էական փոփոխություն կենսաթոշակառուների կյանքում չի լինելու: Հարկավոր է ոչ միայն բարձրացնել կենսաթոշակները, այլ նաև միջոցներ ձեռնարկել զսպելու համար գնաճը: Հատկապես հաշվի առնելով այն, որ ս.թ. հուլիսի 1-ից հնարավոր է բարձրանա նաև բնական գազի գինը շարքային սպառողների համար:

Իսկ եթե համեմատենք ՀՀ-ում վճարվող կենսաթոշակը այլ երկրներում վճարվող կենսաթոշակների հետ, ապա բոլորս կարող ենք սկսել լաց լինել: Օրինակ՝ Բելարուսում միջին կոնսաթոշակը կազմում է շուրջ 250 ԱՄՆ դոլարին համարժեք բելարուսական ռուբլի, Լիտվայում համապատասխանաբար՝ 305 ԱՄՆ դոլար, Ռուսաստանում՝ շուրջ 200 ԱՄՆ դոլլար: Եվ ես դեռ չեմ նշում զարգացած երկրները, այլ միայն այն երկրները, որոնք գոնե ինչ-որ եզրեր ունեն Հայաստանի հետ համեմատություն անցկացնելու համար:
Հիմա հասկանալի է չէ՞ իմ տարակուսանքի պատճառը:

Ըստ էության սա կենսաթոշակի բարձրացում չէ, այլ ինդեքսացիա, գնաճի հետևանքները մեղմելու համար:
Բայց ավաղ, նոր իշխանությունները բազմիցս են կրկնել այս աճպարարությունը ժողովրդի նկատմամբ:
Դե հիմա տեսնենք, թե ինչպես 2020 հունվարի 1-ին մեր ծերերը, ովքեր մի ամբողջ կյանք աշխատել են՝ հուսալով ունենալ արժանավայել կենսաթոշակ, կրկին կզգան կյանքի դառնությունը:
Իսկ նոր իշխանություններին անվերապահորեն հավատացողները և իրենց գործածած յուրաքանչյուր նմանատիպ աճպարարության համար արդարացումներ գտնողները թող շարունակեն ապրել վարդագույն ակնոցներով:

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ   Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով