Թարմացնենք ոմանց հիշողությունը կամ Վիետնամի և Սինգապուրի հետ մեր հարաբերությունների պատմությունը առանց Նիկոլի.Վահան Բաբայան

Թարմացնենք ոմանց հիշողությունը կամ Վիետնամի և Սինգապուրի հետ մեր հարաբերությունների պատմությունը առանց Նիկոլի:

Հետաքրքիրն այն է,որ Փաշինյանի այս էկզոտիկ տուրնեն փորձեցին դասել կրկին «աննախադեպների» շարքին և իշխանական քարոզիչները այդ իրականում տուրիստական այցից փորձեցին կրկին էժան դիվիդենտներ շահել:
Եվ քանի որ մեր շատ քաղաքացների,իսկ այժմ «հպարտ»քաղաքացիների հիշողությունը կարճ է կներկայացնեմ մի քանի փաստ ՀՀ-ի և այդ վերոհիշյալ երկրների հարաբերությունների պատմությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ և Վիետնամի և Սինգապուրի հետ մենք պաշտոնապես հաստատել ենք դիվանագիտական հարաբերություններ 1992թ,ինչպես գրեթե բոլոր երկրների հետ:
Մինչև 2012թ երկու երկրների հետ գրեթե ոչ մի համաձայնագիր չի կնքնվել և միայն Սերժ Սարգսյանի օրոք մենք Վիետնամի հետ ստորագրել ենք 4 համաձայնագիր:
Ի դեպ երրորդ Նախագահը առաջին ղեկավարն է եղել ով այցելել է Վիետնամ 2012թվականին:

1.ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև տնտեսական, գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ, 8 հունիսի, 2012թ.

2.ՀՀ կառավարության և ՎՍՀ կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի վերացման վերաբերյալ, 8 հունիսի, 2012թ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3.ՀՀ մշակույթի նախարարության և ՎՍՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի բնագավառում 2015-2018թթ. համագործակցության մասին» համաձայնագիր, 2015թ. հուլիսի 11

4.ՀՀ արդարադատության նախարարության և ՎՍՀ արդարադատության նախարարության միջև արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, 22 հոկտեմբերի, 2015թ

Նույն վիճակը Սինգապուրի հետ է և մի հիշեցում նաև 2009 այդքան շատ քննարկվող անձերից Ավագ-Նախարար Լի Քուան Յուն եկել է Հայաստան,իսկ Սերժ Սարգսյանը այցելել է Սինգապուր 2012թ մարտին լինելով ՀՀ առաջին ղեկավարը,ով այցելել է Սինգապուր:

Սինգապուրի հետ բոլոր առանց բացառության պայմանագրերը կնքվել են միմիայն երրորդ Նախագահի օրոք:

1.ՀՀ և ՍՀ կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին Համաձայնագիր, Սինգապուր, 2012թ. մարտ

2.ՀՀ և ՍՀ կառավարությունների միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր, Սինգապուր, 2012թ. մարտ:

3.Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջև համաձայնագիր, Սինգապուր, 2017թ. Հուլիս:

Բոլոր տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրներից:

Հիմա ասեք խնդրեմ Նիկոլի այցի արդյունքում քանի՞ համաձայնագիր կամ պայմանագիր կնքեց Հայաստանը:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով