Թավշյա քաղաքականության ցածր էֆեկտիվությունն ու տեխնոկրատական լեգիտիմության մակարդակը

Загрузка...

Լեգիտիմության դասական եղանակների (ավանդական, խարիզմատիկ, ռացիոնալ-լեգալ) կողքին քաղաքականության տեսության մեջ կա լեգիտիմության ևս մի ձև, որը կոչվում է տեխնոկրատական: Այն պայմանավորված է իշխող քաղաքական թիմի, հատկապես` կառավարչական ապարատի պրոֆեսիոնալիզմի և կոմպետենտության մակարդակով: Նրանք, ովքեր իրականացնում են իշխանություն, կամ ձգտում են իրականացնելու այն, քաղաքականությունը դառնում է ինչ-որ առումով «արհեստ»`իրեն հատուկ մասնագիտական իմացություններով, հմտություններով և փորձառությամբ:

Այսօր, երբ առկա է «հեղափոխական» քաղաքականության նկատելի ձախողում, պատճառներից մեկը հենց պետական-կառավարչական կադրերի տեխնոկրատական լեգիտիմության ցածր աստիճանն է, անհրաժեշտ հմտություններով, իմացություններով և փորձառությամբ
բավարար չափով օժտված չլինելու հանգամանքը:

Այսպես կոչված հետհեղափոխական հարցադրումներն ու քննարկումներն ի սկզբանե ընթացել են իռացիոնալ ճանապարհով` ավելի գերադասելի է ունենալ կոմպետենտ, բայց կոռումպացվա՞ծ կադրեր, թե անփորձ, բայց ոչ կոռուպացված: Կոռուպցիան և համակարգային մյուս արատները ներհամակարգային խաղի կանոնների արդյունք են, որոնք կարելի է նվազեցնել կամ մեծացնել միմիայն խաղի կանոնների փոփոխության արդյունքում, իսկ ահա տեխնոկրատական լեգիտիմությունն ուղղիղ համեմատական է քաղաքականության մշակման և իրականացման էֆեկտիվությանը:

Այսինքն` որքան ցածր է կառավարչական ապարատի հավաքական կոմպետենտությունը, այնքան նվազ է քաղաքականության իրականացման էֆեկտիվությունը: Կոռուպցիայի նկատմամբ հակվածությունը, կամ դրա բացակայությունը, որքան էլ արտասովոր հնչի, տվյալ պարագայում էական ազդեցություն չեն կարող ունենալ էֆեկտիվության վրա:

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...