Ընդդիմանում էին նրանք, ովքեր այսօր տաքուկ տեղավորվել են իշխող քաղաքական ուժի ներսում, կամ ջանադրաբար օժանդակել են նրա «հաղթարշավին»

«Իմ Քայլը» դաշինքը հարցում է կազմակերպել քաղաքային երթուղիների ուղեվարձերի բարձրացման կապակցությամբ, որտեղ խոսք է գնում բացառապե 150 կամ 200 դրամ դարձնելու մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, ներկայիս սակագինը`100 դրամը, կամայաբար բացառել են և հանրության դատին հանձնել ընտրության այնպիսի տարբերակ, որտեղ ցանկացած պարագայում ենթադրվում է ուղեվարձի բարձրացում: Մանիպուլիացիան էլ պետք է համ ու հոտ ունենա, չէ՞ որ հասարակության հիշողություններում դեռ վառ են այն կենդանի «փոխադրամիջոցները», ովքեր պատրաստ էին երեք տարի առաջ մարդկանց իրեց մեջքին դրած տեղափոխել տեղից-տեղ, միայն թե քաղաքացիական անհնազանդություն հանդես բերեն ուղեվարձերի թանկացման դեմ:
Ի դեպ, ինքս դեռ այն ժամանակ կարծում էի, որ ուղեվարձը 150 դրամ դարձնելն օրինաչափ կլինի, եթե ուղևորափոխադրումների որակն էապես բարելավի:

Ընդդիմանում էին նորից նրանք, ովքեր այսօր տաքուկ տեղավորվել են իշխող քաղաքական ուժի ներսում, կամ ջանադրաբար օժանդակել են նրա «հաղթարշավին»…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով