Զոմբին, իմ կարծիքով, գենոմոդիֆիկացված մարդաբանական գոյացություն է, երկոտանի ինֆանտիլ արարած

Ֆեսբուքյան խմբերից մեկում մի քանի այդպիսի երկոտանի գոյացություններ կան, որոնց գրառումներին պարբերաբար հետևում եմ: Վերջերս նշված խմբում նյութ էր տեղադրված, որտեղ քննադատվում էր խորհրդարանականների անբովանդակ ճանապարհորդությունների համար կատարվող անհիմն բյուջետային ծախսերը: Զոմբիները մի ոգևորվել էին ոգևորվել, էլ ասելու չի. հիշել էին, որ կա դավադրության տեսություն, որ նախկին թալանչիների պատվերով միտումնավոր սևացվում է թավշյա խորհրդարանի վարկանիշը… վերջում, ինչպես միշտ, սերժա-ռոբականներին հավաքել մի տեղ ու հանձնել ինկվիզիցիայի դատարանին:

Այսօր, նույն խմբում տեղադրված էր նույնաբովանդակ մեկ այլ նյութ, որտեղ, սակայն, իբր Փաշինյանն էր մտահոգություն հայտնում բյուջեի հաշվին կատարվող խորհրդրանական ճանապարհորդությունների անարդյունավետության վերաբերյալ: Ուրեմն զոմբիների նույն մարտական հաշվարկը հիմա էլ գրում էր.«վարչապետ ջան, ճիշտ ես անում պետք է խիստ լինել, թույլ չտալ աջ ու ձախ մսխեն բյուջեի փողերը…» ու ընթացքից նորից սահուն անցում են կատարում սերժառոբականներին, որոնց պետք է հավաքել ինչ-որ տեղ ու հանձնել ինկվիզիցիայի դատարանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու ինչ կապ ունի ինկվիզիցիայի դատարանը անբովանդակ խորհրդարանական ճանապարհորդությունների` բյուջեի վրա առաջացրած ֆինանսական ծանրաբեռնվածության հետ, գիտի միայն զոմբին` գենոմոդիֆիկացված անտրոպոլոգիական գոյացությունը:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով